Իրանը և Սուդանը վերականգնել են դիվանագիտական հարաբերությունները և դեսպաններ նշանակել։
Երկու երկրները դեսպանությունները փակել էին 2016 թվականին, երբ Սուդանը միացել էր Եմենի հութիների դեմ դաշինքին։
Իրանն ու Սուդանը հարաբերությունների վերականգնման բանակցությունները սկսել էին 2023 թվականին։ Լրատվամիջոցները գրում էին, որ Սուդանն Իրանից ԱԹՍ-ներ է ստանում, սակայն 2024 թվականի մարտին Սուդանը հերքել էր Թեհրանից ռազմական օգնություն ստանալը։