ԱՄՆ նախագահի ընտրությունում հաղթանակի առիթով Դոնալդ Թրամփին շնորհավորել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը:
«ԵՄ-ն և ԱՄՆ-ն ունեն ամուր միություն և պատմական կապ: Որպես դաշնակիցներ և բարեկամներ՝ ԵՄ-ն ակնկալում է մեր շարունակական կառուցողական համագործակցությունը։
ԵՄ-ն կհետևի իր ուղեգծին՝ ռազմավարական օրակարգին համապատասխան, որպես ուժեղ, միասնական, մրցունակ և ինքնիշխան գործընկեր՝ պաշտպանելով կանոնների վրա հիմնված բազմակողմ համակարգը»,- գրված է Միշելի X-ի էջում: