ԱՄՆ Կոնգրեսում Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված հայտարարությունները որևէ հիմք չունեն. Հաջիզադե

ԱՄՆ Կոնգրեսում Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված հայտարարությունները որևէ հիմք չունեն. Հաջիզադե

ԱՄՆ Կոնգրեսի մարդու իրավունքների հարցերով Թոմ Լանթոսի հանձնաժողովում սեպտեմբերի 19-ին տեղի ունեցած լսումների ժամանակ Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի մասին հնչած պնդումները որևէ հիմք չունեն: Նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն:

«Մենք խստորեն դատապարտում ենք նման հայտարարությունները»,- ասել է Հաջիզադեն:

Նա ԱՄՆ կառավարության մարմիններին մեղադրել է իբր թե «աշխարհագրական անվանումների միջազգային ստանդարտացման սկզբունքների և ընթացակարգերի խախտման համար»:

Սեպտեմբերի 19-ին ԱՄՆ Կոնգրեսի մարդու իրավունքների հանձնաժողովում լսումներ են անցկացվել՝ նվիրված Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակին: Լսումների ընթացքում փաստեր են ներկայացվել Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման բազմաթիվ դեպքերի վերաբերյալ: