ԱՄՆ Ջորջիա նահանգում նախագահի ընտրության վաղ քվեարկության առաջին օրը քվեարկել է ավելի քան 300 հազար ընտրող։ Ջորջիան այն առանցքային նահանգներից է, որտեղ քվեարկության արդյունքները, ինչպես սպասվում է, կարող են որոշիչ դեր խաղալ ընտրության ելքի վրա։
Տեղական իշխանությունները հայտնում են, որ քվեարկության առաջին օրը ռեկորդային մասնակցություն է գրանցվել: Առաջին օրը քվեարկությանը մասնակցել է 252.000 ընտրող: 2020 թ. ընտրության ժամանակ նահանգում այդ թիվը եղել 136.000: Հոկտեմբերի 15-ի դրությամբ՝ ԱՄՆ-ում վաղ քվեարկությամբ ընտրությունը կատարել է 5,5 միլիոն ընտրող: 2020 թ. նույն օրվա դրությամբ այդ թիվը եղել է 27 միլիոն: Ըստ փորձագետների՝ 4 տարի առաջ, հաշվի առնելով կորոնավիրուսի տարածումը, մարդիկ ձգտել են հնարավորինս խուսափել կուտակումներից, ուստի գերադասել են վաղ քվեարկությունը: