ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելը ոչինչ չի փոխի և որևէ կերպ չի անդրադառնա Թեհրանի քաղաքականության վրա՝ հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Նրա խոսքերը մեջբերում է իրանական Etemad Online առցանց հրատարակությունը։
«Մեզ համար միևնույն է, թե ով է հաղթում Միացյալ Նահանգների ընտրություններում, քանի որ մեր երկիրն ու վարչակարգը ապավինում են իրենց ներքին ուժերին»,- ընդգծել է քաղաքական գործիչը։
Հոկտեմբերին Թրամփը Իսրայելին առաջարկել էր հարձակվել Իրանի միջուկային օբյեկտների վրա։ Նա նշել էր, որ մնացած ամեն ինչի մասին պետք է անհանգստանալ դրանից հետո։ Քաղաքական գործիչը նաև կոչ էր արել ԱՄՆ իշխանություններին՝ պատրաստվել իրադարձությունների նման զարգացմանը: