Հայաստանը շահագրգռված չէ խաղաղության համաձայնագրի կնքմամբ. Ալիև

Հայաստանը շահագրգռված չէ խաղաղության համաձայնագրի կնքմամբ. Ալիև

Ադրբեջանի նախագահն ընդունել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատվիրակությանը՝ ադրբեջանա-թուրքական միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Շամիլ Այրիմի գլխավորությամբ:

Ադրբեջանական կողմի հաղորդագրության համաձայն՝ հանդիպմանը Իլհամ Ալիևն անդրադարձել է տարածաշրջանում տիրող իրավիճակին և հայտարարել, թե Ադրբեջանը հանդես է գալիս կայուն խաղաղության օգտին:

Ալիևը հերթական անգամ նշել է, թե Հայաստանի Սահմանադրությունում Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ կան, ինչը, նրա խոսքով, խոչընդոտում է խաղաղության հաստատումը։ Ադրբեջանի ղեկավարի խոսքով՝ Հայաստանն իբր «շահագրգռված չէ խաղաղության պայմանագրի կնքմամբ», գիտակցաբար ժամանակ է ձգում, նոր սպառազինություն է գնում և իր տարածքում զորավարժություններ է անցկացնում երրորդ երկրների հետ։

Ադրբեջանի նախագահը ևս մեկ անգամ խոսել է ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու՝ ադրբեջանական դիրքորոշման մասին։ Միևնույն ժամանակ, Ալիևը դատապարտել է ԵԽԽՎ-ին, նշել՝ կառույցը հակաադրբեջանական դիրքորոշում ունի։