Նեպալում վթարի է ենթարկվել ինքնաթիռ. կան զոհեր

Նեպալում վթարի է ենթարկվել ինքնաթիռ. կան զոհեր

Նեպալի Տրիբհուվան միջազգային օդանավակայանում վթարի է ենթարկվել Կատմանդուից Փոխարա մեկնող Bombardier BBDb.TO ինքնաթիռը: 
 
Ինքնաթիռում եղել են օդանավակայանի տեխնիկական անձնակազմի 17 աշխատակից և ինքնաթիռի անձնակազմի 2 անդամ: Բոլորը մահացել են: Դեպքը տեղի է ունեցել թռիչքուղուց բարձրանալու ընթացքում: Լսվել են մարդկանց ձայներ, ինքնաթիռը բռնկվել է: Օդանավակայանում գտնվող աշխատակիցները փորձել են օգնել, սակայն չեն հասցրել: Այդ մասին հայտնել է Kathmandu press ալիքը: 
 
Օդանավը պատկանում է Saury Airlines-ին: «Փրկարարական աշխատանքը սկսվել է անմիջապես, և դեպքը վերցրել ենք վերահսկողությանան տակ»,-  նշել է ավիաընկերության տնօրինությունը:
 
Հիշեցնենք, որ երկու շաբաթ առաջ ՌԴ-ում ինքնաթիռի վթարի պատճառով մահացել էր 3 մարդ:
 
Հեղինակ՝ Նարե Գրիգորյան