ԱՄՆ-ում նոյեմբերի 5-ին նախագահ կընտրեն

ԱՄՆ-ում նոյեմբերի 5-ին նախագահ կընտրեն

Միացյալ Նահանգներում երեքշաբթի նախագահի ընտրություն կանցկացվի․ ԱՄՆ քաղաքացիները, իսկ հետո նաև ընտրական կոլեգիան կորոշեն, թե առաջիկա չորս տարիներին ով է ղեկավարելու երկիրը՝ Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրա՞մփը, որն արդեն եղել է նախագահի պաշտոնին, թե՞ դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը։

Երկրում անցկացված սոցհարցումների արդյունքների համաձայն՝ թեկնածուների միջև ընթանում է հավասար ընտրապայքար։

Փաստեր թեկնածուների մասին․

Թրամփը ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնել է 2017 թ․ հունվարի 20-ին՝ դառնալով Միացյալ Նահանգների առաջին ղեկավարը, որ նախկինում որևէ պետական կամ ռազմական պաշտոն չի զբաղեցրել։

Նա դարձել է ԱՄՆ պատմության մեջ առաջին նախկին նախագահը, որը մեղավոր է ճանաչվել քրեական հանցագործության կատարման համար։

2024-ին նախընտրական քարոզչության ընթացքում Թրամփի վրա հարձակում է տեղի ունեցել։

Քամալա Հարիսը 2016-ին ընտրվել է որպես ԱՄՆ Սենատի անդամ, նա հանդես է եկել նախագահ Թրամփին ուղղված քննադատությամբ։ Նախագահ Ջո Բայդենի վարչակազմում զբաղեցնում է փոխնախագահի պաշտոնը։