Թուրքիան կընդլայնի կապերը ՇՀԿ-ի և ԲՐԻԿՍ-ի հետ, սա բնական գործընթաց է, Անկարան Արևմուտքի և Արևելքի միջև ընտրություն կատարելու անհրաժեշտություն չի զգում, հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել է, որ Թուրքիան ԲՐԻԿՍ-ին լիիրավ անդամակցության հայտ է ներկայացրել, որը կքննարկվի։ Նրա խոսքով՝ Թուրքիայի նախագահն ընդունել է ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին մասնակցելու հրավերը։ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ անդամակցությունը ՇՀԿ-ին նույնպես Թուրքիայի նպատակներից մեկն է։
«Թուրքիան, իհարկե, դեմքով դեպի Արևմուտք է։ Սակայն դա չի նշանակում, որ մենք մեջքով կկանգնենք Արևելքին և չենք զարգացնի մեր հարաբերությունները։ Մենք այլևս չենք ապրում սև ու սպիտակ աշխարհում, որտեղ նախապատվությունը պետք է տրվի երկու բլոկներից մեկին: Ցանկանում ենք զարգացնել մեր համագործակցությունը բոլոր կողմերի հետ հավասարակշռված փոխըմբռնման և փոխշահավետ համագործակցության վրա»,- հայտարարել Է Էրդողանը: