Լիբանանում հաղորդակցության սարքերի նոր պայթյունների հետևանքով զոհերի թիվն ավելացել է

Լիբանանում հաղորդակցության սարքերի նոր  պայթյունների հետևանքով զոհերի թիվն ավելացել է

Լիբանանում հաղորդակցության սարքերի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի, ևս 450 մարդ տուժել է, հաղորդում է Al Mayadeen հեռուստաալիքը։

Ավելի վաղ Reuters-ը հայտնել է, որ հաղորդակցության սարքերի պայթյունի հերթական ալիքի հետևանքով մահացել է 9 մարդ, վիրավորվել ևս 300-ը։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Լիբանանում պայթյուններից ի վեր առաջին անգամ ուղերձով է հանդես եկել՝ համաքաղաքացիներին խոստանալով երկրի հյուսիսում վերականգնել անվտանգությունը։

«Ես արդեն ասել եմ, որ բարեհաջող կերպով մեր հյուսիսային հատվածի բնակիչներին կվերադարձնենք իրենց տները։ Հենց դա էլ մենք անելու ենք»,- ասել է Նեթանյահուն իր 10-վայրկյանանոց ուղերձում։

Լիբանանում տեղական ԶԼՄ-ները հաղորդել են հաղորդակցության սարքերի պայթյունների նոր շարքի մասին:

ՌԻԱ Նովոստիի աղբյուրի տվյալներով՝ խոսքը փեյջերների մասին չէ։ Սոցիալական ցանցերը գրել են, որ պայթել են ռադիոհաղորդիչներ և ռադիոընդունիչներ։