Իրանում Ադրբեջանի դեսպանատունը վերսկսել է իր աշխատանքը

Իրանում Ադրբեջանի դեսպանատունը վերսկսել է իր աշխատանքը

Ադրբեջանի և Իրանի միջև բանակցությունների արդյունքում 2024 թվականի հուլիսի 15-ից Թեհրանում Ադրբեջանի դեսպանատունը վերսկսել է իր գործունեությունը նոր հասցեում: Դեսպանը և ներկայացուցչության անձնակազմը վերադարձել են Իրան։

Ադրբեջանը Թեհրանում իր դեսպանատունը փակել էր  2023 թվականի հունվարի 27-ի զինված հարձակումից հետո, որի հետևանքով զոհվել էր անվտանգության ծառայության պետը, և վիրավորել էր երկու աշխատակից: Միջադեպի և դրա հետաքննության ընթացքի հետ կապված դժգոհությունները լարվածության պատճառ դարձան Ադրբեջան-Իրան հարաբերություններում, և Բաքուն որոշեց դադարեցնել իր ներկայացուցչության աշխատանքը: