Յահյա Սինվարը՝ ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար

Յահյա Սինվարը՝ ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար

Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման առաջնորդ Յահյա Սինվարն ընտրվել է ծայրահեղական այդ շարժման քաղբյուրոյի ղեկավարի պաշտոնում։ Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է ՀԱՄԱՍ-ի տելեգրամյան ալիքում։

«Յահյա Սինվարն ընտրվել է շարժման քաղբյուրոյի ղեկավարի պաշտոնում՝ մահացած Իսմայիլ Հանիեի փոխարեն»,- ասված է փաստաթղթում։