ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է նախընտրական բանավեճերի փոխնախագահ Քամալա Հարիսի հետ:
«Հավանաբար, բանավեճը տեղի կունենա, բայց ես կարող եմ նաև փաստարկներ բերել դրա դեմ»,- ասել է Թրամփը Fox News-ի հետ հարցազրույցում: Թրամփը նաև քննադատել է Հարիսին, նշել՝ «Նա կոչնչացնի մեր երկիրը»:
Ավելի վաղ Թրամփի նախընտրական շտաբը հայտարարել էր, որ Հարիսի հետ բանավեճի մանրամասները չեն կարող վերջնականապես համաձայնեցվել, քանի դեռ դեմոկրատական կուսակցությունը պաշտոնապես չի կողմնորոշվել նախագահի իր թեկնածուի հարցում: Փոխնախագահ Հարիսի նախընտրական շտաբից էլ կարծիք էին հայտնել, որ նախկին նախագահը վախենում է մասնակցել դեմոկրատական կուսակցության նախագահի հավանական թեկնածուի դեմ բանավեճին։