Մենք խաղաղության ճարտարապետության հիմք ենք համարում Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարակշռված համաձայնագրի կնքումը. Զախարովա

Մենք խաղաղության ճարտարապետության հիմք ենք համարում Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարակշռված համաձայնագրի կնքումը. Զախարովա

Ռուսաստանը պատրաստ է շարունակել իր հարթակը տրամադրել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ ձևաչափով բանակցությունների համար։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մոսկվան պարտավորվել է ամեն կերպ աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատմանը։ Նման աջակցության ծավալներն ու ձևերը պետք է ընդունելի լինեն բոլոր կողմերի համար։ Մեր երկու դաշնակիցների միջև հավասարակշռված համաձայնագրի կնքումը դիտարկում ենք որպես խաղաղության ճարտարապետության հիմք։

Հարավային Կովկասի ճակատագիրն ու ապագան պետք է որոշեն բացառապես տարածաշրջանի և հարևան գործընկեր երկրները, և դրսից ոչ ոք հաստատ խաղաղություն ու բարգավաճում չի բերի մեր ընդհանուր տանը։ Դա ապացուցվել է դարերով»,- ասել է Զախարովան։