ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հաստատել է հյուսիսկորեացի զինվորների ներկայությունը Կուրսկի շրջանում

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հաստատել է հյուսիսկորեացի զինվորների ներկայությունը Կուրսկի շրջանում

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն երկուշաբթի հայտարարել է, որ կարող է պաշտոնապես հաստատել հյուսիսկորեացի զինվորների ներկայությունը Ռուսաստանի Կուրսկի շրջանում։

Ըստ Ռյուտեի՝ Հյուսիսային Կորեայի զորքերի ներգրավվածությունը նշանավորում է հակամարտության «զգալի էսկալացիա» և «վտանգավոր ընդլայնում»: Նրա խոսքով՝ այժմ ակտիվ խորհրդակցություններ են անցկացվում ՆԱՏՕ-ի անդամների միջև պատասխան միջոցառումների վերաբերյալ, «այդ թվում՝ ուկրաինացի և հարավկորեացի գործընկերների հետ»։

Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչությունը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայից մոտ 12 հազար զինվորական արդեն ժամանել է Ռուսաստան և նախատեսվում է նրանց ուղարկել Ուկրաինայի ռազմաճակատ։ Կիևի տվյալներով՝ այդ զինվորականների մի մասին կարող են տեղակայել Կուրսկի շրջանում, որտեղ ուկրաինական զինված ուժերը գործողություն են իրականացնում։