Իրակլի Կոբախիձեի խոսքով Վրաստանում կա ուժ որի միակ նպատակը երկիրը ռազմական հակամարտության մեջ ներքաշելն է

Իրակլի Կոբախիձեի խոսքով Վրաստանում կա ուժ որի միակ նպատակը երկիրը ռազմական հակամարտության մեջ ներքաշելն է

«Վրացական երազանք»-ի նախագահ Իրակլի Կոբախիձեի խոսքով, բոլորի համար պարզ է, որ Վրաստանում կա պատերազմող կողմ, որի միակ նպատակը Վրաստանին ռազմական հակամարտության մեջ ներքաշելն է։

«Սա է նպատակը սանկցիաների և կամավորներ ուղարկելու վերաբերյալ Վրաստանի կառավարության որոշումների դեմ թաքնված արշավի։ Ուզում ենք ևս մեկ անգամ հիշեցնել հասարակությանը, որ ռազմական հակամարտության մեջ Վրաստանի ներգրավումը, որը ցանկանում է պատերազմի կուսակցությունը՝ ի դեմս Ազգային շարժման, ամենալուրջ հետևանքները կունենա մեր երկրի և բնակչության համար։ Համապատասխանաբար, կառավարությունը կանի հնարավոր ամեն ինչ՝ կանխելու պատերազմը և դրա անուղղելի հետևանքները երկրի և վրաց ժողովրդի համար»,- ասել է Կոբախիձեն։