Պուտինը ՌԴ-ում Ադրբեջանի նախկին դեսպանին պարգևատրել է Ալեքսանդր Նևսկու շքանշանով

Պուտինը ՌԴ-ում Ադրբեջանի նախկին դեսպանին  պարգևատրել է Ալեքսանդր Նևսկու շքանշանով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ-ում Ադրբեջանի նախկին դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուին պարգևատրել է Ալեքսանդր Նևսկու շքանշանով՝ երկու երկրների փոխգործակցության ամրապնդման գործում ունեցած վաստակի համար:

«Ռուս-ադրբեջանական համագործակցության, փոխգործակցության ամրապնդման գործում ունեցած վաստակի համար Ադրբեջանի քաղաքացի Բյուլբյուլօղլու Փոլադին պարգևատրել Ալեքսանդր Նևսկու շքանշանով»,- ասված է ՌԴ նախագահի հրամանագրում:

Ավելի վաղ Փոլադ Բյուլբյուլօղլուն հետ էր կանչվել Ռուսաստանի Դաշնությունում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից։