Ախալքալաքի մունիցիպալիտետը միացել է «Վարդագույն հոկտեմբեր» իրազեկման արշավին

Ախալքալաքի մունիցիպալիտետը միացել է «Վարդագույն հոկտեմբեր» իրազեկման արշավին

Ախալքալաքի մունիցիպալիտետում շարունակվում է «Վարդագույն հոկտեմբեր» միջազգային իրազեկման արշավը, որի նպատակն է բարձրացնել կանանց շրջանում քաղցկեղի, մասնավորապես՝ կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման և վաղ հայտնաբերման վերաբերյալ իրազեկվածությունը։

Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի կրթության, մշակույթի և սպորտի ծառայության ղեկավար Օլգա Մելիքիձեն, Սակրեբուլոյի նախագահ Ռուբեն Պալյանը և կանանց ու երեխաների հարցերով զբաղվող Սակրեբուլոյի ներկայացուցիչների հետ միասին, հանդիպել է քաղաքապետարանի ենթակայությամբ գործող հանրային իրավունքի իրավաբանական անձանց կազմակերպություններում աշխատող կանանց հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են իրազեկման արշավի նշանակությունը, կանանց առողջության պահպանման կարևորությունը և քաղցկեղի վերաբերյալ տեղեկատվության տարածման անհրաժեշտությունը։ Մասնակից կանանց տրամադրվել են նաև տեղեկատվական բուկլետներ։

Հոկտեմբերն ամբողջ աշխարհում նշվում է որպես կրծքագեղձի քաղցկեղի մասին իրազեկվածության բարձրացման ամիս։ Ախալքալաքի մունիցիպալիտետը ևս միացել է «Վարդագույն հոկտեմբեր» միջազգային նախաձեռնությանը։

Արշավի նպատակն է հանրության ուշադրությունը հրավիրել հիվանդության ռիսկային գործոնների, կանխարգելիչ միջոցառումների և վաղ հայտնաբերման կարևորության վրա՝ խրախուսելով կանանց ժամանակին անցնել համապատասխան հետազոտություններ։