Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեին այդ պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
«Անկեղծ շնորհավորանքներս Մարկ Ռյուտեին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
Ակնկալում ենք մեր սերտ համագործակցությունը Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև գործընկերության հետագա ամրապնդման ուղղությամբ՝ հիմնված ընդհանուր արժեքների և ընդհանուր տեսլականի վրա՝ ապահովելու ավելի անվտանգ և խաղաղ ապագա»,- գրված է Միրզոյանի X-ի էջում։