Ղազախստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի քայլերը՝ ուղղված խաղաղության պայմանագրի կնքմանը. Տոկաև

Ղազախստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի քայլերը՝ ուղղված խաղաղության պայմանագրի կնքմանը. Տոկաև

Ղազախստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի փոխադարձ քայլերը՝ ուղղված խաղաղության պայմանագրի կնքմանը՝ ԱՊՀ գագաթնաժողովում իր ելույթում հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը։ Նա նաև գոհունակություն է հայտնել, որ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում միջպետական սահմանների առանձին հատվածների իրավական ձևակերպման ավարտի հարցում էական առաջընթաց կա:

Read More
Իսրայելն ու «Հըզբոլլահը» շարունակում են փոխադարձ հարվածները

Իսրայելն ու «Հըզբոլլահը» շարունակում են փոխադարձ հարվածները

Լիբանանի բանակը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ երկրի զինված ուժերը գտնվում են Իսրայելի հետ հարավային սահմաններին և պատրաստ են իրենց հնարավորությունների սահմաններում հետ մղել իսրայելական ագրեսիան: Բանակի հրամանատարությունը հույս է հայտնել, որ հրադադարի շուրջ դիվանագիտական ջանքերն արդյունք կտան: Իսրայելի պաշտպանության բանակից էլ հայտնել են, որ ժամեր առաջ լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման կողմից Հայֆա քաղաքի ուղղությամբ 85…

Read More
Հունգարիան կրկին արգելափակել է Ուկրաինային Եվրամիության կողմից 35 մլրդ եվրոյի վարկի տրամադրումը

Հունգարիան կրկին արգելափակել է Ուկրաինային Եվրամիության կողմից 35 մլրդ եվրոյի վարկի տրամադրումը

Հունգարիան կրկին արգելափակել է Ուկրաինային Եվրամիության կողմից 35 մլրդ եվրոյի չափով վարկի տրամադրումը: Euronews-ի փոխանցմամբ՝ Հունգարիան հաստատել է, որ կկասեցնի 35 մլրդ եվրոյի չափով վարկի տրամադրումը, որն առաջարկել է Եվրահանձնաժողովը՝ պատերազմից տուժած Ուկրաինայի տնտեսությանն աջակցելու համար, մինչև ԱՄՆ նախագահի ընտրությունը: Նշվում է, որ վարկը կօգտագործի Ռուսաստանի Կենտրոնական բանկի սառեցված ակտիվներից չնախատեսված շահույթը:

Read More
Վրաստանի խորհրդարանի նախագահը հանդիպել է Էստոնիայի նորանշանակ դեսպանին

Վրաստանի խորհրդարանի նախագահը հանդիպել է Էստոնիայի նորանշանակ դեսպանին

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Էստոնիայի նորանշանակ դեսպան Մարջ Մարդիսալու-Կահարի հետ։ Այս մասին տեղեկություն է տարածում Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը։ Նույն տեղեկությունների համաձայն՝ խորհրդարանի նախագահը շնորհավորել է Էստոնիայի դեսպանին նոր պաշտոնի կապակցությամբ և արդյունավետ ու սերտ համագործակցության ցանկություն հայտնել։ «Կողմերը վերանայել են Վրաստանի և Էստոնիայի միջև առկա գործընկերությունը։ Քննարկվել է նաև Վրաստանի եվրաինտեգրման…

Read More
Պեսկովը՝ Պուտին-Փաշինյան և Պուտին-Ալիև հանդիպումների մասին

Պեսկովը՝ Պուտին-Փաշինյան և Պուտին-Ալիև հանդիպումների մասին

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնել է, թե ինչ հարցեր է քննարկել Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ հանդիպումների ընթացքում: «Պուտինն առանձին-առանձին հանդիպումներ է ունեցել նրանցից յուրաքանչյուրի հետ։ Ընդ որում՝ նախագահը յուրաքանչյուրի հետ մոտ կես ժամ խոսել է, կարծիքների փոխանակում է եղել։ Դե, Զանգեզուրի միջանցքի թեման նույնպես շոշափվել է»,- լրագրողներին ասել…

Read More
Ադրբեջանը Ֆրանսիայի հետ միջխորհրդարանական կապերի աշխատանքային խումբ չի ստեղծել

Ադրբեջանը Ֆրանսիայի հետ միջխորհրդարանական կապերի աշխատանքային խումբ չի ստեղծել

Ադրբեջանի Միլի մեջլիսը Ֆրանսիայի հետ միջխորհրդարանական կապերի աշխատանքային խումբ չի ստեղծել: Այսօր Ադրբեջանի խորհրդարանի Միջազգային հարաբերությունների և միջխորհրդարանական կապերի խորհրդարանական հանձնաժողովի նիստում քննարկման է դրվել «Ադրբեջանի Միլի մեջլիսի միջխորհրդարանական կապերի աշխատանքային խմբերի ղեկավարների ընտրության մասին» որոշման նախագիծը: Դրանում Ֆրանսիայի հետ միջխորհրդարանական կապերի աշխատանքային խմբի ստեղծման հարցն արտացոլված չէ: Ադրբեջանի խորհրդարանի Ֆրանսիայի հետ կապերի հարցերով աշխատանքային…

Read More
Կրեմլում մեկնարկել է Պուտին-Փաշինյան հանդիպումը

Կրեմլում մեկնարկել է Պուտին-Փաշինյան հանդիպումը

Կրեմլում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: «Ուրախ եմ Ձեզ ողջունել Մոսկվայում՝ ԱՊՀ երկրների ղեկավարների աշխատանքային հանդիպմանը, անցկացնել երկկողմ հանդիպում»,- ասել է Վլադիմիր Պուտինը՝ նշելով, որ այդ հանդիպումը հնարավորություն է՝ ընդլայնված կազմերով քննարկելու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող սկզբունքային հարցերը: ՌԴ նախագահը նշել է, որ առևտրատնտեսական հարաբերություններն արդյունավետ զարգանում են. ապրանքաշրջանառությունը…

Read More
Իրանի արտգործնախարարը մեկնում է Սաուդյան Արաբիա՝ քննարկելու տարածաշրջանի զարգացումները

Իրանի արտգործնախարարը մեկնում է Սաուդյան Արաբիա՝ քննարկելու տարածաշրջանի զարգացումները

Իրանի արգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ այսօր կմեկնի Սաուդյան Արաբիա և տարածաշրջանային այլ երկրներ՝ քննարկելու Մերձավոր Արևելքում ընթացող զարգացումները և փորձելու կասեցնել Իսրայելի գործողությունները Լիբանանում և Գազայի հատվածում։ «Մենք բազմիցս հայտարարել ենք, որ Իրանը չի ձգտում լարվածության աճի, թեև մենք չենք վախենում պատերազմից, և մեր զինված ուժերը պատրաստ են ցանկացած սցենարի և իրավիճակի։ Մենք…

Read More
ԱՄՆ-ը սկսել է հետաքրքրվել Հարավային Կովկասով, բայց Վաշինգտոնի ցանկությունները չեն իրականանա. ադրբեջանցի պատգամավոր

ԱՄՆ-ը սկսել է հետաքրքրվել Հարավային Կովկասով, բայց Վաշինգտոնի ցանկությունները չեն իրականանա. ադրբեջանցի պատգամավոր

ԱՄՆ-ը եղել է ամբողջ աշխարհում վերջին 50 տարվա ընթացքում տեղի ունեցած պատերազմների ուղղակի կամ անուղղակի մասնակիցը: Այդ մասին Ադրբեջանի Միլի մեջլիսի նիստում հայտարարել է պատգամավոր Սիյավուշ Նովրուզովը։ Մերձավոր Արևելքում այժմ ընթացող ակտիվ ռազմական գործողությունների համար ևս նա մեղադրել է Միացյալ Նահանգներին: «ԱՄՆ-ն արդեն սկսել է հետաքրքրվել նաև Հարավային Կովկասով։ Սակայն Ադրբեջանը միշտ վարել է անկախ…

Read More
Ինչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը. ՀՀ Կառավարությունը մանրամասներ է ներկայացրել

Ինչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը. ՀՀ Կառավարությունը մանրամասներ է ներկայացրել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստի շրջանակում Կրեմլում հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին — Հարգելի Նիկոլ Վլադիմիրի, հարգելի գործընկերներ, բարեկամներ, շատ ուրախ ենք ձեզ ողջունել Մոսկվայում՝ ԱՊՀ երկրների առաջնորդների աշխատանքի շրջանակում, անցկացնել երկկողմ հանդիպում: Հենց նոր առանձնազրույցի շրջանակում մենք Նիկոլ Վլադիմիրիի հետ քննարկեցինք ընթացիկ հարցերը, բայց…

Read More
Կուբան հայտ է ներկայացրել BRICS-ում գործընկերոջ կարգավիճակ ստանալու համար

Կուբան հայտ է ներկայացրել BRICS-ում գործընկերոջ կարգավիճակ ստանալու համար

Կուբայի իշխանությունները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հղած ուղերձում պաշտոնական հարցում են ուղարկել BRICS-ին որպես գործընկեր երկիր միանալու վերաբերյալ: Այդ մասին հայտնել է հանրապետության ԱԳՆ-ի երկկողմ հարաբերությունների հարցերով գլխավոր տնօրեն Կառլոս Պերեյրան։ Ավելի վաղ Կուբայում Ռուսաստանի դեսպան Վիկտոր Կորոնելին ТАСС-ի հետ հարցազրույցում հայտնել էր, որ Կուբան հայտ է ուղարկել BRICS-ում գործընկերոջ կարգավիճակ ստանալու համար: Նա նաև…

Read More
Բելառուսում 45 մարդ մեղադրվում է իշխանությունը զավթելուն ուղղված դավադրություն կազմակերպելու համար

Բելառուսում 45 մարդ մեղադրվում է իշխանությունը զավթելուն ուղղված դավադրություն կազմակերպելու համար

Բելառուսի Քննչական կոմիտեն քրեական գործեր է հարուցել Հանրապետության սահմաններից դուրս գտնվող 45 մարդու նկատմամբ՝ իշխանությունը զավթելուն ուղղված դավադրություն կազմակերպելու մեղադրանքով: БелТА գործակալության հաղորդմամբ՝ նախաձեռնությունը կոչվել է «Հարթակ-2025»։ «Հանցավոր մտահղացումը ենթադրել է ծայրահեղականների կոնսոլիդացիա՝ Բելառուսի Հանրապետությունում ընտրարշավի ընթացքում գործողությունները համակարգելու համար»,- նշված է Բելառուսի Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ։

Read More
Պուտինը և Էրդողանը գոհունակություն են հայտնել ռուս-թուրքական հարաբերությունների կառուցողական բնույթից. Կրեմլ

Պուտինը և Էրդողանը գոհունակություն են հայտնել ռուս-թուրքական հարաբերությունների կառուցողական բնույթից. Կրեմլ

Հոկտեմբերի 7-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հետ և ջերմորեն շնորհավորել է Ռուսաստանի նախագահին ծննդյան օրվա կապակցությամբ: Այդ մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը: Հեռախոսազրույցի ժամանակ երկու երկրի ղեկավարները գոհունակություն են հայտնել ռուս-թուրքական հարաբերությունների կառուցողական բնույթից և ընդգծել հետագա սերտ փոխգործակցության իրենց պատրաստակամությունը։ Քննարկվել են երկկողմ և միջազգային…

Read More
Իսրայելը շարունակել է հարվածներ հասցնել Լիբանանի տարածքի հարավային բնակավայրերին

Իսրայելը շարունակել է հարվածներ հասցնել Լիբանանի տարածքի հարավային բնակավայրերին

Իսրայելը շարունակել է հարվածներ հասցնել Լիբանանի տարածքին: Թիրախում են եղել հարավային բնակավայրերը: Իսրայելական օդուժի հարվածի հետևանքով սպանվել է «Հըզբոլլահի» շտաբի հրամանատարներից Սուհայիլ Հուսեյն Հուսեյնին, որը պատասխանատու է եղել շարժման նյութատեխնիկական ապահովման, զենքի մատակարարումների համար։ Իսրայելի պաշտպանության բանակից հայտնել են, որ Հուսեյնին «Հըզբոլլահի» բարձրագույն ռազմական մարմնի անդամ էր: Վերջին 24 ժամվա ընթացքում իսրայելական օդուժի հարվածների հետևանքով…

Read More
Կոբախիձեն կարևորել է Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների խորացումը

Կոբախիձեն կարևորել է Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների խորացումը

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ներկայացրել է «Վրացական երազանքի» նախընտրական ծրագիրը: Այն ներառում է հարաբերությունների կարգավորում ԱՄՆ-ի, Եվրամիության և Ռուսաստանի հետ: «Պրագմատիկ քաղաքականությունը և Ռուսաստանի հետ հակամարտության խաղաղ կարգավորումը կարևորագույն առաջնահերթություններից են»,- հայտարարել է Կոբախիձեն: Խոսելով առաջիկա չորս տարվա համար գործող իշխանության արտաքին քաղաքական ծրագրերի մասին՝ Կոբախիձեն պետական կարևորագույն հարց է որակել ԱՄՆ-ի և Եվրամիության հետ…

Read More
Կառավարությունը խորհրդարանի վավերացմանն է ուղարկել սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի նախագիծը

Կառավարությունը խորհրդարանի վավերացմանն է ուղարկել սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի նախագիծը

Կառավարությունը խորհրդարանի վավերացմանն է ուղարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի նախագիծը: Սահմանադրական դատարանի սեպտեմբերի 26-ի որոշումով սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը: Կանոնակարգի օրենքի նախագիծը կառավարությունը հաստատել էր սեպտեմբերի 5-ին: Կանոնակարգը ստորագրվել է օգոստոսի 30-ին: ԱԺ-ում նախագծի քննարկման Կառավարության ներկայացուցիչ է նշանակվել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Read More
ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարը ողջ է․ նա կապ է հաստատել

ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարը ողջ է․ նա կապ է հաստատել

ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Յահյա Սինվարը ողջ է և երկար լռությունից հետո կապ է հաստատել, հաղորդում է Walla-ն՝ հղում անելով իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյայի։ Վերջինիս հաղորդմամբ՝ Սինվարը վերջին օրերին վերականգնել է Կատարում ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչների հետ շփումները և նրանց հաղորդագրություններ փոխանցել։

Read More
Կադիրովը քննադատել է Ռուսաստանում միգրացիոն քաղաքականության խստացումը

Կադիրովը քննադատել է Ռուսաստանում միգրացիոն քաղաքականության խստացումը

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը քննադատել է Ռուսաստանում միգրացիոն քաղաքականության խստացումը և խոստովանել, որ միգրանտների հետ կապված մի շարք միջոցառումներ հիասթափեցնում են իրեն։ Կադիրովը հայտարարել է, որ խնդիրը չի լուծվի ներգաղթյալների զանգվածային արտաքսմամբ, բացի այդ, այն չի առաջացել նրանց մեղքով: Չեչնիայի առաջնորդը հիշեցրել է, որ հասարակության մեջ միգրանտների նկատմամբ ատելության հրահրումը միայն կխորացնի իրավիճակը, և կոչ է արել վերահսկողության…

Read More