Ամանորյա տենդեր Ախալցխայում քաղցրավենիքի և լուսավորության  համար

Ամանորյա տենդեր Ախալցխայում քաղցրավենիքի և լուսավորության համար

Ախալցխայի քաղաքապետարանը նախատեսում է Ամանորի ծաղկեպսակների և աքսեսուարների ձեռքբերման համար ծախսել մինչև 42 հազար լարի, իսկ քաղցրավենիքի համար՝ մինչև 4000 լարի։ Մրցույթն արդեն հայտարարվել է երկու փուլով։ Մրցութային փաստաթղթերի համաձայն՝ նախատեսվում է տեղադրել արտաքին լուսավորություն և տարբեր տեսակի դեկորացիաներ։ Բացի այդ, նրանք նախատեսում են 4000 լարի ծախսել քաղցրավենիքի, կաթնային շոկոլադի, շոկոլադների ու թխվածքաբլիթների վրա։ Մրցութային…

Read More
Վրաստանի իշխող կուսակցությունը Կոբախիձեին ներկայացրել է վարչապետի պաշտոնում վերանշանակվելու համար

Վրաստանի իշխող կուսակցությունը Կոբախիձեին ներկայացրել է վարչապետի պաշտոնում վերանշանակվելու համար

Իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին վարչապետի պաշտոնում առաջադրել է կառավարության ներկայիս ղեկավար Իրակլի Կոբախիձեի թեկնածությունը։ Այդ մասին «Վրացական երազանք»-ի քաղխորհրդի նիստից հետո ճեպազրույցում հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Մեր կուսակցության կանոնադրության համաձայն՝ պատվավոր նախագահն ունի վարչապետի թեկնածու ներկայացնելու իրավունք և լիազորություն։ Եվ անակնկալ չէր, որ Բիձինա Իվանիշվիլին…

Read More
Ավստրալիայի խորհրդարանը կքննարկի սոցցանցերի արգելքը 16 տարեկանից ցածր օգտատերերի համար

Ավստրալիայի խորհրդարանը կքննարկի սոցցանցերի արգելքը 16 տարեկանից ցածր օգտատերերի համար

Ավստրալիայի կապի նախարար Միշել Ռոուլենդը հինգշաբթի խորհրդարանին է ներկայացրել Ինտերնետային անվտանգության մասին օրենքում ուղղում, որով նախատեսվում է արգելել 16 տարեկանից ցածր դեռահասներին սոցցանցերի օգտագործումը՝ հայտնում է CNN-ը: Ռոուլենդի խոսքով՝ նման բարեփոխման նպատակն է «պաշտպանել ավստրալացի պատանիներին, նրանց համար ապահովել ավելի անվտանգ ու առողջ միջավայր»: Արգելքը ենթադրում է, որ մինչև 16 տարեկան երեխաներն ու դեռահասները չեն կարողանա…

Read More
Ռուսաստանի կողմից միջուկային զենք կիրառելու նշաններ չեմ տեսնում. Լլոյդ Օսթին

Ռուսաստանի կողմից միջուկային զենք կիրառելու նշաններ չեմ տեսնում. Լլոյդ Օսթին

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը կարծում է, որ միջուկային զսպման ոլորտում ռուսական դոկտրինի թարմացումը չի նշանակում, որ Մոսկվան պատրաստ է միջուկային զենք կիրառել։ «Այս պահին ես որևէ նշան չեմ տեսնում, որ կա միջուկային զենք օգտագործելու անմիջական մտադրություն»,- ասել է Օսթինը՝ NBC-ի հետ հարցազրույցում։ Պենտագոնի ղեկավարը հավելել է, որ չի տեսնում «փոփոխություններ Ռուսաստանի ռազմավարական ուժերի դասավորվածության…

Read More
Անդրադարձ է կատարվել խաղաղության պայմանագրի քննարկումներին. վարչապետն ընդունել է Բունդեսթագի պատվիրակությանը

Անդրադարձ է կատարվել խաղաղության պայմանագրի քննարկումներին. վարչապետն ընդունել է Բունդեսթագի պատվիրակությանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի եվրամիության հարցերի հանձնաժողովի նախագահ Անտոն Հոֆրայթերի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և գոհունակությամբ նշել, որ վերջին տարիներին Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցությունը տարբեր ոլորտներում կրում է ինտենսիվ բնույթ: Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը կարևորել է միջխորհրդարանական համագործակցությունը, այդ թվում՝ միջազգային հարթակներում: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրոպական միություն…

Read More
Սա երկու պետության հակամարտություն չէ, սա մի պետության ագրեսիա է մյուսի դեմ. Սիբիհա

Սա երկու պետության հակամարտություն չէ, սա մի պետության ագրեսիա է մյուսի դեմ. Սիբիհա

Ուկրաինայի արտգործնախարար Անդրիյ Սիբիհան, ելույթ ունենալով Վաշինգտոնում՝ Հելսինկյան հանձնաժողովի նիստում, հայտարարել է, որ Ուկրաինան գոյատևման ծանր պայքար է մղում և չի ընդունի «կիսատ» լուծումներով որևէ նախաձեռնություն, որը ենթադրում է փոխզիջումներ  ինքնիշխանության կամ տարածքային ամբողջականության հարցում: Նա ընդգծել է, որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակը միայն երկու պետության հակամարտություն չէ, դա մի պետության ագրեսիա է մյուսի դեմ։ Ուկրաինացի…

Read More
Մենք չենք կարող Ղրիմը վերադարձնելու համար վատնել մեր տասնյակ հազարավոր մարդկանց կյանքերը. Զելենսկի

Մենք չենք կարող Ղրիմը վերադարձնելու համար վատնել մեր տասնյակ հազարավոր մարդկանց կյանքերը. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Fox News-ի հետ հարցազրույցում հայտարարել է, որ Կիևը չի կարող օրինականորեն ռուսական ճանաչել Ուկրաինայի որևէ օկուպացված տարածք։ «Խոսքը նաև 2014-ից սկսած Պուտինի կողմից օկուպացված տարածքների մասին է: Իրավական առումով մենք սա չենք ճանաչում, չենք ընդունում։ Մյուս կողմից՝ մենք հասկանում ենք, որ առայժմ չունենք այնպիսի ուժ, զենքեր՝ Պուտինին 1991 թվականի սահմաններին հետ…

Read More
Չինական նավը կասկածվում է Բալթիկ ծովում կապի մալուխները վնասելու համար

Չինական նավը կասկածվում է Բալթիկ ծովում կապի մալուխները վնասելու համար

Դանիայի իշխանությունները ուսումնասիրում են իրավիճակը՝ կապված Բալթիկ ծովում ստորջրյա մալուխները վնասելու հետ՝ հայտարարել է պաշտպանության նախարար Տրոելս Լուն Պոուլսենը իր սկանդինավյան գործընկերների և Ուկրաինայի պաշտպանության նախարարի հետ հանդիպումից հետո։ Կասկածներ կան, որ տեղի է ունեցել սաբոտաժ: Բալթիկ ծովի ստորջրյա մալուխների պայթյունի գործում հայտնվել է Չինաստանում գրանցված բեռնատար նավ, որը ռուսական Ուստ-Լուգա նավահանգստից դուրս գալուց հետո…

Read More
Ռուսաստանը հրթիռային հարվածներ է հասցրել Ուկրաինային

Ռուսաստանը հրթիռային հարվածներ է հասցրել Ուկրաինային

Հինգշաբթի՝ նոյեմբերի 21-ի առավոտյան, Ռուսաստանը հրթիռային հարձակում է իրականացրել Ուկրաինայի վրա։ Ուկրաինական ռազմաօդային ուժերը հայտնել են մի քանի հրթիռի մասին, որոնք արձակվել են Կիևի, Դնեպրի, Պոլտավայի շրջանների ուղղությամբ։ Ենթադրաբար, Х-101 թևավոր հրթիռներն արձակվել են Ту-95 ինքնաթիռներից Էնգելսի շրջանում՝ հավելել են Ուկրաինայի Զինված ուժերը։ Բացի դրանից՝ ուկրաինական ռազմածովային ուժերի տվյալներով՝ Սև ծովում եղել է 5 «Կալիբր»…

Read More
Ուկրաինան Մեծ Բրիտանիայի մատակարարած հրթիռներն արձակել է Ռուսաստանի ներսում գտնվող թիրախների ուղղությամբ. Sky News

Ուկրաինան Մեծ Բրիտանիայի մատակարարած հրթիռներն արձակել է Ռուսաստանի ներսում գտնվող թիրախների ուղղությամբ. Sky News

Ուկրաինան Ռուսաստան է արձակել Մեծ Բրիտանիայի մատակարարած Storm Shadow հրթիռները, հայտնում է Sky News-ի աղբյուրը։ Լոնդոնն ու Կիևը դեռ չեն հաստատել այդ լուրը, սակայն դրանց տեղակայումը լայնորեն լուսաբանվել է բրիտանական ԶԼՄ-ներում: Մեծ Բրիտանիան ավելի վաղ հայտարարել էր, որ բրիտանական տանկերը, հակատանկային հրթիռները և այլ ռազմական տեխնիկա կարող են օգտագործվել Ռուսաստանի ներսում՝ որպես Ուկրաինայի պաշտպանության մաս,…

Read More
ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության նորանշանակ ղեկավարն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության նորանշանակ ղեկավարն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

Նոյեմբերի 20-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության նորանշանակ ղեկավար Դաֆնե Մարեին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: Շնորհավորելով պատվիրակության նոր ղեկավարին՝ Վահան Կոստանյանը հույս է հայտնել, որ ԿԽՄԿ-ն կշարունակի ակտիվ ներգրավվածություն ունենալ Հայաստանում առկա մարդասիրական խնդիրների հասցեագրման ու խոցելի խմբերին օժանդակություն…

Read More
Կիևում Իտալիայի, Իսպանիայի և Հունաստանի դեսպանատները փակվել էին այցելուների համար

Կիևում Իտալիայի, Իսպանիայի և Հունաստանի դեսպանատները փակվել էին այցելուների համար

Կիևում Իտալիայի, Իսպանիայի և Հունաստանի դեսպանատները մինչև չորեքշաբթի օրվա վերջ փակ են եղել այցելուների համար՝ անվտանգության նկատառումներից ելնելով, հայտնում է CNN-ը։ Այդ օրն ավելի վաղ փակվել էր Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատունը՝ բացատրելով նոյեմբերի 20-ի ընթացքում Կիևի վրա օդային հարվածների մտավախությամբ: Բոլոր պետությունների դեսպանատները պատճառաբանել են, որ առաքելությունները փակ կլինեն հանրության համար՝ անվտանգության նկատառումներից ելնելով։ Կրեմլը չի…

Read More
Պատրաստ ենք լուծել այն խնդիրները, որոնք կդրվեն նախարարության առաջ. ՏԿԵ նախարար

Պատրաստ ենք լուծել այն խնդիրները, որոնք կդրվեն նախարարության առաջ. ՏԿԵ նախարար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Դավիթ Խուդաթյանին: Նիկոլ Փաշինյանը նախ շնորհակալություն է հայտնել Գնել Սանոսյանին տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնում գործունեության և ներդրման համար: «Պարոն Սանոսյանի ներդրումը և գործունեության ծավալը մեծ է: Նրա նախարար եղած շրջանում ահռելի ծավալի շինարարական աշխատանքներ են սկսվել, իրականացվել և ավարտվել, որոնք, ըստ…

Read More
ԱՄՆ հատուկ բանագնացը հայտարարել է «կառուցողական երկխոսության» մասին Լիբանանում

ԱՄՆ հատուկ բանագնացը հայտարարել է «կառուցողական երկխոսության» մասին Լիբանանում

Երեքշաբթի Բեյրութում ԱՄՆ-ի հատուկ բանագնաց Ամոս Հոխշտեյնը, իր բնորոշմամբ, «շատ կառուցողական բանակցություններ» է անցկացրել լիբանանցի պաշտոնյաների հետ Իսրայելի և «Հըզբոլլահ» ​​շիա խմբավորման միջև հնարավոր զինադադարի վերաբերյալ: Հաղորդվում է, որ «Հըզբոլլահը» դրական է արձագանքել պատերազմին վերջ տալու ԱՄՆ նախագծին, որի համաձայն՝ Իսրայելի ցամաքային ուժերը պետք է լքեն Լիբանանը, իսկ «Հըզբոլլահի» զինյալները հեռանան Իսրայելի սահմանից։ Գործարքի շրջանակում…

Read More
Շնորհակալություն հայտնեցի Վահե Ղազարյանին և հաջողություններ մաղթեցի Արփինե Սարգսյանին. վարչապետ

Շնորհակալություն հայտնեցի Վահե Ղազարյանին և հաջողություններ մաղթեցի Արփինե Սարգսյանին. վարչապետ

ՆԳՆ-ում շնորհակալություն հայտնեցի Վահե Ղազարյանին և հաջողություններ մաղթեցի Արփինե Սարգսյանին։ Այդ մասին սոցցանցում տեսանյութին կից գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Read More
Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Դավիթ Խուդաթյանը նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար

Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Դավիթ Խուդաթյանը նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Դավիթ Խուդաթյանը նշանակվել է ՏԿԵ նախարար։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Դավիթ ԽՈՒԴԱԹՅԱՆԻՆ նշանակել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար»,- նշված է հրամանագրում:

Read More
Տիգրան Դադունցը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ

Տիգրան Դադունցը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Տիգրան Դադունցը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Տիգրան Դադունցին նշանակել արդարադատության նախարարի տեղակալ»,- նշված է որոշման մեջ:

Read More
Ուկրաինան ունի ընդամենը 50 ամերիկյան ATACMS հրթիռ. The Times

Ուկրաինան ունի ընդամենը 50 ամերիկյան ATACMS հրթիռ. The Times

Ուկրաինական զինված ուժերն ունեն ընդամենը 50 ATACMS մարտավարական հրթիռ, որոնք կարող են օգտագործվել Ռուսաստանի տարածքի խորքում գտնվող թիրախները խոցելու համար, գրում է բրիտանական The Times պարբերականը։ Պարբերականը նաև նշել է, որ «Ուկրաինան ունի բավականաչափ HIMARS և այլ հրթիռային կայաններ՝ դրանք արձակելու համար»: Վաշինգտոնի պատերազմի ուսումնասիրության ինստիտուտի տվյալներով՝ 300 կմ շառավղով ATACMS հրթիռները կարող են սպառնալ…

Read More
Դավիթ Մորգոշիան հանդիպել է Վրաստանի տնտեսության և կայուն զարգացման նախարարի առաջին տեղակալի հետ

Դավիթ Մորգոշիան հանդիպել է Վրաստանի տնտեսության և կայուն զարգացման նախարարի առաջին տեղակալի հետ

Աբխազիայի Ինքնավար Հանրապետության կրթության և մշակույթի նախարար Դավիթ Մորգոշիան հանդիպել է Վրաստանի տնտեսության և կայուն զարգացման նախարարի առաջին տեղակալ Նինո Ենուքիձեի հետ։ Այս մասին տեղեկություն է տարածում Աբխազիայի Ինքնավար Հանրապետության կառավարությունը։ Կողմերը խոսել են նախարարությունների հետագա համագործակցության հեռանկարի մասին։ «Ուշադրություն է դարձվել Աբխազիայի արվեստի դպրոցներում առկա ենթակառուցվածքային խնդիրներին և դրանց լուծման ուղիներին։ Հանդիպմանը մասնակցել են…

Read More
Չինաստանը ՌԴ միջուկային հայեցակարգի թարմացումից հետո կողմերին զսպվածության կոչ է արել

Չինաստանը ՌԴ միջուկային հայեցակարգի թարմացումից հետո կողմերին զսպվածության կոչ է արել

Չինաստանի իշխանությունները Ռուսաստանի նորացված միջուկային հայեցակարգի հաստատումից հետո բոլոր կողմերին կոչ են արել հանգստություն ու զսպվածություն ցուցաբերել՝ առաջ մղելու երկխոսության և խորհրդակցությունների միջոցով դեէսկալացիային ուղղված ջանքերը, որպեսզի նվազեցվեն ռազմավարական ռիսկերը, հայտարարել է Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Լին Ցզյանը: Բացի այդ, մեկնաբանելով Ուկրաինայում տիրող իրավիճակը՝ Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը կրկին նշել է, որ Պեկինի դիրքորոշումը չի փոխվել՝  հուսով…

Read More
Որքա՞ն է կազմելու  Ախալցխայի 2025 թվականի բյուջեն

Որքա՞ն է կազմելու Ախալցխայի 2025 թվականի բյուջեն

Ախալցխայի քաղաքապետարանի հաջորդ տարվա բյուջեն կարող է հաստատվել 35 միլիոն լարիի չափով, ինչը գրեթե 2 միլիոնով ավելի է նախորդ տարվա համեմատ։ Քաղաքապետարանն արդեն բյուջեի փաստաթուղթն ուղարկել է քաղաքապետարան, և նախատեսվում է հանրային քննարկում նոյեմբերի 22-ին,  ժամը 14:00-ին։ Տարվա հիմնական փաստաթղթի նախագծով ավելի քան 5 մլն-ը հատկացվելու է աշխատավարձերին։ Ենթակառուցվածքների զարգացման համար հատկացվել է նաև մինչև…

Read More
ԵՄ երկրները պատրաստ են աջակցել Կիևին՝ ԱՄՆ օգնության կրճատման դեպքում

ԵՄ երկրները պատրաստ են աջակցել Կիևին՝ ԱՄՆ օգնության կրճատման դեպքում

Վարշավայում տեղի է ունեցել Գերմանիայի, Ֆրանսիայի, Իսպանիայի, Իտալիայի, նաև ԵՄ անդամ չհանդիսացող Մեծ Բրիտանիայի արտգործնախարարների հանդիպումը՝ Կայա Կալասի մասնակցությամբ, որը պետք է փոխարինի Ժոզեպ Բորելին ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով  բարձր հանձնակատարի պաշտոնում։ Իսպանիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարները քննարկումներին միացել են առցանց։ Հանդիպումից հետո Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկին մամուլի ասուլիսում…

Read More
Թբիլիսիի Ճավճավաձեի պողոտայի բողոքի հանրահավաքը ցրվել է՝ առանց ուժի կիրառման

Թբիլիսիի Ճավճավաձեի պողոտայի բողոքի հանրահավաքը ցրվել է՝ առանց ուժի կիրառման

Վաղ առավոտյան Թբիլիսիի Ճավճավաձեի պողոտայում ոստիկանները ցրել են խորհրդարանի ընտրության արդյունքների դեմ բողոքի ակցիայի մասնակիցներին, և ավտոմեքենաների երթևեկությունը վերականգնվել է։ Քաղաքային ծառայություններն ամբողջությամբ մաքրել են պողոտան, ինչպես նաև հարակից փողոցներն ու հրապարակները։ Ցուցարարների մի փոքր խումբ և ընդդիմության որոշ առաջնորդներ տեղափոխվել են Մելիքիշվիլու պողոտա։ Այնտեղ նույնպես հանգիստ մթնոլորտ է։ Իրավապահները ցուցարարներին սկսել են ցրել երեքշաբթի…

Read More
Մեր խնդիրն է ամբողջ բուհական պոտենցիալը մի քանի կլաստերներով տեղափոխել այնտեղ. Փաշինյանը՝ Ակադեմիական քաղաքի մասին

Մեր խնդիրն է ամբողջ բուհական պոտենցիալը մի քանի կլաստերներով տեղափոխել այնտեղ. Փաշինյանը՝ Ակադեմիական քաղաքի մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմին և ուսանողներին ներկայացրել է «Ակադեմիական քաղաք» նախագծի կրթական կլաստերի ձևավորման և բովանդակության նկարագիրը: Ինչպես նախորդ կրթական հաստատություններում հանդիպումների ժամանակ, այնպես էլ Մանկավարժական համալսարանում Նիկոլ Փաշինյանը նախ խոսել է «Ակադեմիական քաղաք» նախագծի և Թամանյանական Երևանի կապի մասին, ընդգծել, որ ժամանակին Երևան քաղաքի փոքր կենտրոնը…

Read More
Կիևում ԱՄՆ դեսպանատունը կփակվի անվտանգության սպառնալիքների պատճառով

Կիևում ԱՄՆ դեսպանատունը կփակվի անվտանգության սպառնալիքների պատճառով

Կիևում ԱՄՆ դեսպանատունը կփակվի անվտանգության հնարավոր սպառնալիքների պատճառով, ամերիկացի քաղաքացիներին կոչ է արվել պատրաստ լինել ապաստարան գնալու։ «Նախազգուշական նպատակներով դեսպանատունը կփակվի: Խորհուրդ ենք տալիս ԱՄՆ քաղաքացիներին պատրաստ լինել անհապաղ ապաստարաններ գնալու օդային տագնապ հայտարարելու դեպքում»,- ասվում է դեսպանատան կայքում տեղադրված հայտարարության մեջ: Օրվա սկզբից Կիևում արդեն չորս անգամ պայթյուններ են լսվել։ Քաղաքում երեք անգամ օդային…

Read More
Ադրբեջանի դեսպանը կանչվել է Ֆրանսիայի ԱԳՆ

Ադրբեջանի դեսպանը կանչվել է Ֆրանսիայի ԱԳՆ

Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանին երեքշաբթի՝ նոյեմբերի 19-ին, կանչել են Եվրոպայի և արտաքին գործերի նախարարություն։ «Կանչը հետևել է COP29-ի շրջանակներում Ադրբեջանի իշխանությունների կողմից Ֆրանսիայի և եվրոպացիների հասցեին արված անընդունելի արտահայտություններին, որոնց արդյունքում էկոլոգիական փոխակերպումների, էներգետիկայի, կլիմայի և ռիսկերի կանխարգելման նախարար տիկին Անիես Պանիե-Ռունաշեն ստիպված է եղել չեղարկել իր մասնակցությունը ՄԱԿ-ի այս համաժողովին: Ադրբեջանի թշնամական գործողությունները պետք է…

Read More
Նախագահը ստորագրել է Արփինե Սարգսյանի՝ ՆԳ նախարար նշանակվելու հրամանագիրը

Նախագահը ստորագրել է Արփինե Սարգսյանի՝ ՆԳ նախարար նշանակվելու հրամանագիրը

ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի՝ Արփինե Սարգսյանը նշանակվել է ՆԳ նախարար: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի՝ Արփինե Սարգսյանին նշանակել ներքին գործերի նախարար»,- ասվում է հրամանագրում: Նշենք՝ վարչապետի՝ ավելի վաղ կայացված որոշմամբ Արփինե Սարգսյանն ազատվել է ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից: Սարգսյանը Ներքին…

Read More
Աբխազիայի ինքնահռչակ հանրապետության խորհրդարանն ընդունել է Բժանիայի հրաժարականը

Աբխազիայի ինքնահռչակ հանրապետության խորհրդարանն ընդունել է Բժանիայի հրաժարականը

Աբխազիայի ինչնահռչակ հանրապետության խորհրդարանը արտահերթ նիստում ընդունել է նախագահ Ասլան Բժանիայի հրաժարականը: Որոշումն ընդունվել է գաղտնի քվեարկությամբ։ Նախագահի հրաժարականի որոշմանը կողմ է քվեարկել 28 պատգամավոր, դեմ՝ մեկը: Երկու քվեաթերթիկ փչացրել են:  Փոխնախագահ Բադրա Գունբան դարձել է երկրի ղեկավարի պաշտոնակատար։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Աբխազիայի ինքնահռչակ հանրապետության նախագահը բողոքի ցույցերի ֆոնին որոշել է հրաժարական ներկայացնել:…

Read More
Ալեն Սիմոնյանը Վիետնամի Կոմունիստական կուսակցության Կենտկոմի քարտուղարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Ալեն Սիմոնյանը Վիետնամի Կոմունիստական կուսակցության Կենտկոմի քարտուղարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պաշտոնական այցով Վիետնամում գտնվող ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության իշխող Կոմունիստական կուսակցության Կենտկոմի գլխավոր քարտուղար Տո Լամի հետ: Հայ-վիետնամական հարաբերություններին վերաբերող համակողմանի քննարկումների արդյունքում Տո Լամը վստահություն է հայտնել, որ ՀՀ ԱԺ նախագահի այցը նոր թափ կհաղորդի առաջիկայում երկկողմ ավանդական բարեկամության և բազմակողմ համագործակցության ամրապնդմանը:   Ալեն Սիմոնյանն էլ իր…

Read More
Արփինե Սարգսյանն ազատվեց ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից

Արփինե Սարգսյանն ազատվեց ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, համաձայն որի՝ Արփինե Սարգսյանն ազատվել է ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արփինե Սարգսյանին ազատել ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:

Read More