Փարիզի Աստվածամոր տաճարը կվերաբացվի դեկտեմբերի 7-ին

Փարիզի Աստվածամոր տաճարը կվերաբացվի դեկտեմբերի 7-ին

Փարիզի Աստվածամոր տաճարի հանդիսավոր վերաբացումը տեղի կունենա 2024 թվականի դեկտեմբերի 7-ին։ Տոնակատարությունները կսկսվեն դեկտեմբերի 6-ին: Այդ օրը տաճար կվերադառնա 2019 թվականին հրդեհից փրկված Տիրամոր և մանկան 14-րդ դարի արձանը։ Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել էր, որ հրդեհից հետո տաճարի զանգերը հնչել են առաջին անգամ, և որ մոտ ապագայում տեղի կունենա տաճարի վերաբացումը:

Read More
Ուկրաինան չորս տեսակի հրթիռ է մշակել. Զելենսկի

Ուկրաինան չորս տեսակի հրթիռ է մշակել. Զելենսկի

Ուկրաինան մշակել է չորս տեսակի հրթիռ, և այժմ շարունակվում են դրանց փորձարկումները՝ հայտարարել է Վոլոդիմիր Զելենսկին։ Նրա խոսքով՝ դրոնների և ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգերի արտադրության գործում Ուկրաինան դեռ մեծ արդյունքների չի հասել, բայց որոշ հաջողություններ գրանցել է: Ուկրաինայի նախագահը նշել է, որ զինատեսակների արտադրության համար մեծ գումարներ են ներդրվում։

Read More
Լիբանանի դեմ իսրայելական գործողությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 3445-ի

Լիբանանի դեմ իսրայելական գործողությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 3445-ի

Լիբանանի դեմ իսրայելական գործողությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 3445-ի, վիրավորներինը հատում է 14500-ը՝ հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը:   ՑԱՀԱԼ-ն արդեն մի քանի օր շարունակ հարվածում է Բեյրութի արվարձաններին: Ըստ իսրայելական կողմի՝ թիրախում են միայն «Հըզբոլլահի» օբյեկտները, հրամանատարական կենտրոնները և զենքի պահեստները: Նաև նշվում է, որ զինված ուժերը մինչև հարվածներ հասցնելը կոչ է անում…

Read More
Վրաստանի ԿԸՀ-ն ներկայացրել է խորհրդարանի ընտրության վերջնական արդյունքները

Վրաստանի ԿԸՀ-ն ներկայացրել է խորհրդարանի ընտրության վերջնական արդյունքները

Վրաստանի ընտրական հանձնաժողովն այսօր քննարկել է հոկտեմբերի 26-ին անցած խորհրդարանի ընտրության վերջնական արձանագրությունը: Ըստ ԿԸՀ-ի ամփոփիչ տվյալների՝ Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը ընտրությունում հաղթել է 53,93 տոկոս ձայներով և ստացել 89 մանդատ: Քննարկման ժամանակ հանձնաժողովի ընդդիմադիր անդամ Դավիթ Կիրթաձեն սև ներկ է լցրել ԿԸՀ ղեկավարի վրա: Նիստը ստիպված են եղել հետաձգել: Ընտրական հանձնաժողովի դիմաց էլ ցույցեր…

Read More
Նախագահը և ԱՀԿ-ի գլխավոր տնօրենը քննարկել են Հայաստանի մասնակցությունը միջազգային առևտրային գործընթացներին

Նախագահը և ԱՀԿ-ի գլխավոր տնօրենը քննարկել են Հայաստանի մասնակցությունը միջազգային առևտրային գործընթացներին

Շվեյցարիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Նգոզի Օկոնջո-Իվեալայի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի մասնակցությունը միջազգային առևտրային գործընթացներին և ԱՀԿ-ի հետ համագործակցության ընդլայնումը: Նախագահ Խաչատուրյանը բարձր է գնահատել ավելի քան երկու տասնամյակ կազմակերպության հետ Հայաստանի սերտ համագործակցությունը և ընդգծել ԱՀԿ-ի կարևոր դերակատարությունը համաշխարհային տնտեսական…

Read More
Հայկական կողմի հայտարարությունները վկայում են, որ Երևանը հեռանում է ՀԱՊԿ-ից. Պանկին

Հայկական կողմի հայտարարությունները վկայում են, որ Երևանը հեռանում է ՀԱՊԿ-ից. Պանկին

Հայկական կողմի հայտարարությունները վկայում են այն մասին, որ Երևանը հեռանում է ՀԱՊԿ-ի աշխատանքի բոլոր ձևաչափերից՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին լրագրողների հարցին։   Հայաստանն ավելի վաղ հայտարարել է, որ սառեցնում է մասնակցությունը ՀԱՊԿ-ի միջոցառումներին և դադարեցնում է կառույցի ֆինանսավորումը: Այնուհանդերձ, Երևանը դեռ պաշտոնապես չի…

Read More
Ադրբեջանն ու Թուրքիան մինչև տարեվերջ կընդունեն համագործակցության նոր ճանապարհային քարտեզ

Ադրբեջանն ու Թուրքիան մինչև տարեվերջ կընդունեն համագործակցության նոր ճանապարհային քարտեզ

Ադրբեջանն ու Թուրքիան մինչև տարեվերջ կընդունեն համագործակցության նոր ճանապարհային քարտեզ՝ հայտարարել է Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիաների փոխնախարար Մուհամեդ Քասիմ Գյոնյուլուն։ Նրա խոսքով՝ փաստաթուղթը պատրաստվում է Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ։ Թուրք պաշտոնյան ընդգծել է երկու երկրների հաջող համագործակցությունը բազմաթիվ ոլորտներում, այդ թվում՝ ստանդարտացման ոլորտում: Նա նշել է, որ Թուրքիան ադրբեջանական կողմին է տրամադրել թուրքական չափանիշները և նպաստում է այդ երկրի…

Read More
Թրամփի վարչակազմի օրոք պատերազմն ավելի արագ կավարտվի. Զելենսկի

Թրամփի վարչակազմի օրոք պատերազմն ավելի արագ կավարտվի. Զելենսկի

Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփի օրոք պատերազմն ավելի արագ կավարտվի, քանի որ դա ԱՄՆ նոր վարչակազմի «մոտեցումն է, նրանց խոստումն ամերիկյան հասարակությանը»: Ուկրաինայի Հանրային հեռուստառադիոընկերության հետ հարցազրույցում Վոլոդիմիր Զելենսկին նշել է, որ իր և Թրամփի միջև կառուցողական փոխգործակցություն է ձևավորվել, և ուկրաինական կողմը հնարավորություն է ունեցել փաստարկված ներկայացնել իր դիրքորոշումը խաղաղության տեսլականի վերաբերյալ:…

Read More
Եվրամիությունը Ուկրաինային 4,1 մլրդ եվրոյի աջակցություն կհատկացնի

Եվրամիությունը Ուկրաինային 4,1 մլրդ եվրոյի աջակցություն կհատկացնի

Եվրահանձնաժողովը հավանություն է տվել Ուկրաինային 4,1 մլրդ եվրոյի չափով աջակցության հատկացմանը։ Այն կտրամադրվի Եվրոպական աջակցության հիմնադրամից: «Կիևը բավարար չափով կատարել է բարեփոխումների պարտավորությունները, որոնք անհրաժեշտ էին այս փաթեթը ստանալու համար»,- ասված է կառույցի հաղորդագրության մեջ: Խոսքը կոռուպցիայի դեմ պայքարի, բիզնես հատվածի, աշխատաշուկայի կանոնների ու էներգետիկ շուկայի կարգավորման, ինչպես նաև շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտներում փոփոխությունների մասին…

Read More
Երբ խոսում ենք փոխշահավետ լուծման մասին, դա բացառում է որևէ միջանցքային տրամաբանություն. Խանդանյան

Երբ խոսում ենք փոխշահավետ լուծման մասին, դա բացառում է որևէ միջանցքային տրամաբանություն. Խանդանյան

Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն անդրադարձավ նաև Ադրբեջանի հետ հնարավոր ռազմավարական գործարքի կնքմանը, որի մասին հիշատակել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Դա նշանակում է՝ այն նույն սկզբունքները, որի մասին խոսում ենք, և որոնք հիմքն են խաղաղության պայմանագրի, ապաշրջափակման, սահմանազատման շուրջ բանակցությունների, այն, որ երկրները փոխադարձաբար պետք է ճանաչեն և,…

Read More