Կիևում Իտալիայի, Իսպանիայի և Հունաստանի դեսպանատները փակվել էին այցելուների համար

Կիևում Իտալիայի, Իսպանիայի և Հունաստանի դեսպանատները փակվել էին այցելուների համար

Կիևում Իտալիայի, Իսպանիայի և Հունաստանի դեսպանատները մինչև չորեքշաբթի օրվա վերջ փակ են եղել այցելուների համար՝ անվտանգության նկատառումներից ելնելով, հայտնում է CNN-ը։ Այդ օրն ավելի վաղ փակվել էր Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատունը՝ բացատրելով նոյեմբերի 20-ի ընթացքում Կիևի վրա օդային հարվածների մտավախությամբ:

Բոլոր պետությունների դեսպանատները պատճառաբանել են, որ առաքելությունները փակ կլինեն հանրության համար՝ անվտանգության նկատառումներից ելնելով։

Կրեմլը չի ​​մեկնաբանել չորեքշաբթի Կիևում դեսպանատունը փակելու ԱՄՆ որոշումը՝ օդային լուրջ հարձակման հնարավորության մասին տեղեկություն ստանալուց հետո։

«Դա մեր իրավասությունների թեման չէ։ Դա ուղղակիորեն վերաբերում է հատուկ ռազմական գործողության ընթացքին և բացառապես պաշտպանության նախարարության իրավասության խնդիրն է»,- չորեքշաբթի լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։