Ուկրաինային ՀՕՊ համակարգերի մատակարարման բանակցությունները գաղտնի են. Սպիտակ տուն

Ուկրաինային ՀՕՊ համակարգերի մատակարարման բանակցությունները գաղտնի են. Սպիտակ տուն

Ուկրաինային, ամենից առաջ, նախատեսվում է տրամադրել ՀՕՊ այն համակարգերը, որոնք ծանոթ են ուկրաինացի զինվորականներին: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Ջեն Սակին: Նա, սակայն, նշել է, որ ԱՄՆ-ն գաղտնի է պահում Ուկրաինային ՀՕՊ համակարգերի մատակարարման շուրջ խորհրդակցությունները: Սպիտակ տունը մտադիր չէ բացահայտել այդ զինտեխնիկայի տեղակայման վայրը:

«Մենք մտադիր ենք հետագա բանակցությունները գաղտնի պահել: Մենք խորհրդակցություններ ենք վարում մի քանի գործընկերների հետ»,- ասել է նա:

ԱՄՆ-ն, ըստ Սակիի, մտադիր չէ Ուկրաինայի երկնքում ոչ թռիչքային գոտի ստեղծել, քանի որ դա կարող է հանգեցնել Երրորդ համաշխարհային պատերազմի:

Նա նշել է, որ ԱՄՆ-ում նախկինի պես կարծում են` Լեհաստանի կողմից Ուկրաինային ՄԻԳ-29-ի փոխանցումն արդյունավետ քայլ չէր լինի և կհանգեցներ Ուկրաինայում իրավիճակի սրման: