Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպել է Վրաստանի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Լաշա Դարսալիայի հետ

Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպել է Վրաստանի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Լաշա Դարսալիայի հետ

Մարտի 11-ին տեղի ունեցավ Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանի հանդիպումը Վրաստանի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Լաշա Դարսալիայի հետ։

Հանդիպման ընթացքում դեսպան Ռ․Սադոյանը վրացական կողմին ներկայացրեց վերջին օրերին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում և Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը և Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ իրականացվող սադրիչ գործողությունները, որոնք ուղղված են տարածաշրջանում լարվածության մեծացմանը։

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց նաև հայ-վրացական երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցերի։