Ուկրաինան ԱԹՍ-ներով ենթակառուցվածքներ է թիրախավորել ՌԴ տարածքում

Ուկրաինան ԱԹՍ-ներով ենթակառուցվածքներ է թիրախավորել ՌԴ տարածքում

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ կիրակի լույս երկուշաբթիի գիշերը ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են ուկրաինական 22 անօդաչու թռչող սարք։  Լիպեցկի շրջանի նահանգապետ Իգոր Արտամոնովը Telegram-ի ալիքում հայտնել է, որ անօդաչու թռչող սարք է ընկել Ստանովլյանսկի մունիցիպալ շրջանի էլեկտրական ենթակայանի տարածքում։ Վթարի վայրում աշխատում են իրավապահները։ Էլեկտրական ենթակայանի աշխատանքը չի խաթարվել։

Կուրսկի նահանգի Սուջա քաղաքում անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո հրդեհվել է հեռուստաաշտարակ, խոցվել է նաև փակ քաղաքային բենզալցակայանը։ Շրջանում գործող ոչ մի բենզալցակայան չի մնացել։