Ուկրաինան պաշտոնապես հայց է ուղարկել Ռուսաստանի դեմ Հաագայի միջազգային դատարան։ Կիևը պահանջում է, որ Ռուսաստանի Դաշնությունը պատասխանատվության ենթարկվի ցեղասպանություն հասկացությունը խեղաթյուրելու համար՝ ագրեսիան արդարացնելու համար։
«Ուկրաինան պաշտոնապես հայց է ներկայացրել Ռուսաստանի դեմ Հաագայի միջազգային դատարան։ Մենք պահանջում ենք, որ Ռուսաստանը պատասխանատվության ենթարկվի ցեղասպանություն հասկացությունը խեղաթյուրելու համար՝ ագրեսիան արդարացնելու համար։ Մենք խնդրում ենք դատարանին անհապաղ կարգադրել Ռուսաստանի Դաշնությանը դադարեցնել ռազմական գործողությունները և հաջորդ շաբաթ նշանակել լսումներ»,- ասել է նախագահ Վլադիմիր Զելենսկին։