Իտալիայի պաշտպանության նախարարը ժամանել է Բաքու

Իտալիայի պաշտպանության նախարարը ժամանել է Բաքու

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հրավերով Իտալիայի պաշտպանության նախարար Գվիդո Կրոզետոն ժամանել է Բաքու՝ մասնակցելու ADEX ադրբեջանական 5-րդ միջազգային պաշտպանական ցուցահանդեսին:

Իտալական պատվիրակությանը դիմավորել են պաշտպանության նախարարի տեղակալ Ագիլ Գուրբանովը և նախարարության ղեկավար կազմը:

Այցի շրջանակում կքննարկվեն Ադրբեջանի և Իտալիայի միջև ռազմական համագործակցության հեռանկարները: