Կիմ Չեն Ընի դստերը սկսել են պատրաստել Հյուսիսային Կորեան ղեկավարելու համար. Reuters

Կիմ Չեն Ընի դստերը սկսել են պատրաստել Հյուսիսային Կորեան ղեկավարելու համար. Reuters

Կիմ Չեն Ընի դուստրը՝ Կիմ Չժու Էն, սկսել է պատրաստվել Հյուսիսային Կորեայի հաջորդ առաջնորդը դառնալու համար։ Այդ մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Հեղինակները նշել են, որ հյուսիսկորեական պետական ​​լրատվամիջոցները լուսաբանել են Կիմ Չեն Ընի դստեր սոցիալական գործունեությունը։ Միևնույն ժամանակ, նրա քաղաքական ապագայի մասին նախկինում չի հաղորդվել:

Կիմ Չեն Ընը դստեր հետ առաջին անգամ հանրությանը երևացել է 2022 թվականի նոյեմբերին, երբ վերահսկում էր Hwasong-17 միջմայրցամաքային նոր բալիստիկ հրթիռի փորձնական արձակումը։ Դուստրը ներկա է եղել հրթիռի արձակմանը և հոր հետ նկարվել է հրթիռի ու ռազմական օբյեկտի անձնակազմի առջև:

Հարավկորեական հետախուզության տվյալով՝ Կիմ Չեն Ընը և նրա կինը՝ Լի Սոլ Չժուն, ունեն երկու դուստր և մեկ որդի՝ ծնված 2010, 2013 և 2017 թվականներին։