Աշխարհի բնակչության թիվը գագաթնակետին կհասնի 2080-ականների կեսերին. ՄԱԿ

Աշխարհի բնակչության թիվը գագաթնակետին կհասնի 2080-ականների կեսերին. ՄԱԿ

Միավորված ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ) ուրբաթ՝ հուլիսի 12-ին, իր պաշտոնական կայքում հրապարակել է «Աշխարհի բնակչության հեռանկարները 2024» զեկույցը։ Կազմակերպության տվյալներով՝ աշխարհի բնակչությունը գագաթնակետին կհասնի 2084 թվականին՝ շուրջ 10,3 միլիարդի։

Միևնույն ժամանակ, ըստ զեկույցի, ակնկալվում է, որ աստիճանաբար կավելանա կյանքի միջին տևողությունը և 21-րդ դարի վերջում այն կկազմի 81,7 տարի, տղամարդկանց համար, իսկ կանանց համար՝ գրեթե 84 տարի:

Բնակչության ամենամեծ բնական նվազումը 2100 թվականին, ըստ ՄԱԿ-ի, սպասվում է Չինաստանում և Հնդկաստանում։ Այնտեղ մահացությունը կգերազանցի ծնելիությունը տարվա կտրվածքով, համապատասխանաբար՝ 10,5 մլն և 7,4 մլն մարդով։ Չնայած դրան՝ կանխատեսվում է, որ նրանք կմնան աշխարհի երկու ամենախիտ բնակեցված երկրները՝ մինչև հարյուրամյակի վերջ Չինաստանում կբնակվի 638,6 միլիոն մարդ, իսկ Հնդկաստանում՝ 1,51 միլիարդ մարդ։

Իր հերթին, 2100 թվականին բնակչության ամենաբարձր բնական աճ է սպասվում աֆրիկյան մի քանի երկրում՝ Կոնգո, Տանզանիա և Եթովպիա, ինչպես նաև Ասիայում՝ Պակիստանում։

Ռուսաստանի բնակչությունը, ՄԱԿ-ի տվյալներով, մինչև 2100 թվականը կկրճատվի մինչև 126,4 միլիոն մարդ (ըստ «Ռոսստատի»՝ այժմ այն ​​կազմում է 146,2 միլիոն ), Գերմանիայում՝ 70,9 միլիոնի (այժմ՝ 83,8 միլիոն է), իսկ Ուկրաինայում՝ մինչև 15,3 միլիոնի (մինչև 2022 թ. պատերազմն այն կազմել է մոտ 43 մլն)։

Կանխատեսվում է նաև, որ 2070-ականների վերջին 65-ից բարձր մարդիկ երկրի վրա ավելի շատ կլինեն, քան 18 տարեկանները: Այդ կապակցությամբ, նշում են զեկույցի հեղինակները, որոշ երկրներ «պետք է դիտարկեն տեխնոլոգիաների օգտագործման հնարավորությունը՝ ցանկացած տարիքում աշխատանքի արտադրողականությունը բարձրացնելու համար»: