Վրաստանում կրկին նախաձեռնել են երկրի նախագահի իմփիչմենթի ընթացակարգը

Վրաստանում կրկին նախաձեռնել են երկրի նախագահի իմփիչմենթի ընթացակարգը

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը վերսկսում է հանրապետության նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու իմփիչմենթի գործընթացը։

Երկրի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին նշել է, որ նախագահը շարունակում է խախտել երկրի Սահմանադրությունը՝ կառավարության հետ չհամաձայնեցված արտասահմանյան այցեր կատարելով։

«Անցյալ տարի Վրաստանի Սահմանադրական դատարանը վճռեց, որ Սալոմե Զուրաբիշվիլին խախտել է Սահմանադրության 52-րդ հոդվածը, որն արգելում է նախագահին արտասահմանյան այցեր կատարել առանց կառավարության հետ համաձայնեցնելու: Այդ ժամանակ քվեարկությամբ իմփիչմենթի գործընթացը չանցավ՝ Զուրաբիշվիլուն ընդդիմադիր պատգամավորների աջակցության պատճառով»,- ասել է Պապուաշվիլին։

«Իմպիչմենթի ընթացակարգն իր բնույթով խորհրդանշական է, քանի որ վերջնական որոշումը պետք է կայացնի հաջորդ խորհրդարանը հոկտեմբերի 26-ի ընտրությունից հետո»,- երկուշաբթի կայացած ճեպազրույցում ասել է երկրի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։