Լիբանանում և Գազայի հատվածում հրադադարի նախաձեռնություններ կան. Արաղչի

Լիբանանում և Գազայի հատվածում հրադադարի նախաձեռնություններ կան. Արաղչի

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Սիրիայում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ Լիբանանում և Գազայի հատվածում հրադադարի նախաձեռնություններ կան, այդ հարցով խորհրդակցություններ են ընթանում:

Դիվանագետը հույս է հայտնել, որ այդ ուղղությամբ հնարավոր կլինի որոշակի արդյունքի հասնել:

«Դամասկոս իմ այցի նպատակն է շարունակել տարածաշրջանային իրադարձությունների վերաբերյալ խորհրդակցությունները: Երեկ Բեյրութում էլ շատ կարևոր բանակցություններ ենք վարել լիբանանցի պաշտոնյաների հետ»,- տեղեկացրել է Իրանի ԱԳ նախարարը։

Արաղչին միջազգային հանրությանը կոչ է արել համախմբվել և կանխել Իսրայելի գործողությունները:

Հիշեցնենք, որ Իսրայելական ուժերը հարվածներ են հասցնում նաև Սիրիայի տարածքին՝ նշելով, որ այնտեղ ևս «Հըզբոլլահի» ներկայացուցիչներ կան: «Հըզբոլլահ»-Իսրայել լարվածության նոր ալիքի ֆոնին էլ տասնյակ հազարավոր մարդիկ լքել են Լիբանանի տարածքը և հեռացել Սիրիա: