Հարյուրավոր ցուցարարներ Իսրայելի վարչապետին կոչ են արել չմեկնել ԱՄՆ

Հարյուրավոր ցուցարարներ Իսրայելի վարչապետին կոչ են արել չմեկնել ԱՄՆ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի՝ ԱՄՆ մեկնելուց առաջ Թել Ավիվի «Բեն Գուրիոն» օդանավակայանում հարյուրավոր ցուցարարներ բողոքի ակցիա են անցկացրել։ Այդ մասին հայտնել է իսրայելական Haaretz թերթը։

Ցուցարարները վարչապետին կոչ են արել չմեկնել Վաշինգտոն, քանի դեռ համաձայնություն ձեռք չի բերվել Գազայի հատվածում արմատական ​​իսլամիստական ​​ՀԱՄԱՍ շարժման կողմից պահվող իսրայելցի պատանդներին ազատ արձակելու վերաբերյալ։ Հաղորդվում է, որ ցուցարարների թվում են առևանգված իսրայելցիների հարազատները։

Ավելի վաղ հաղորդվել է, որ Իսրայելի վարչապետը հուլիսի 22-ին ժամանելու է Միացյալ Նահանգների մայրաքաղաք։ Նույն օրը Նեթանյահուն նախատեսում է հանդիպել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ, ինչպես նաև ելույթ ունենալ Կոնգրեսում։

Ըստ վերջին տեղեկությունների՝ Իսրայելը հայտնել է ՀԱՄԱՍ-ի առևանգած ևս երկու պատանդի մահվան մասին։ Իսրայելական բանակը հայտնել է, որ 35 և 76-ամյա տղամարդկանց առևանգել են Գազայի հատվածում անցյալ տարվա հոկտեմբերի 7-ին: