ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի՝ Ուկրաինայի հարցով նիստը տեղի կունենա հոկտեմբերի 30-ին, լրատվամիջոցներին հայտնել են ՄԱԿ-ում Շվեյցարիայի մշտական ներկայացուցչությունից։
«Հոկտեմբերի 30-ին տեղի կունենա նիստ՝ Ուկրաինայում անվտանգության ու խաղաղության պահպանման հարցով։ Նիստի անցկացման համար խնդրել է Ուկրաինան՝ ԱՄՆ, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Ճապոնիայի, Կորեայի Հանրապետության, Սլովենիայի և Մալթայի աջակցմամբ»,- հայտնել են դիվանագիտական ներկայացուցչությունում։ ՌԴ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին խնդրել է հոկտեմբերի 31-ին նիստ անցկացնել «Ուկրաինային արևմտյան զենքի մատակարարման և ուկրաինական ճգնաժամի խաղաղ լուծման հեռանկարների առումով դրանց հետևանքների մասին»։