Նինոծմինդայի դպրոցներում իրականացվում են ենթակառուցվածքների բարելավման աշխատանքներ

Նինոծմինդայի դպրոցներում իրականացվում են ենթակառուցվածքների բարելավման աշխատանքներ

Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը, փոխքաղաքապետ Վահագն Դարբինյանի և ենթակառուցվածքների ծառայության պետ Արմեն Բդոյանի ուղեկցությամբ, տեղում ծանոթացել է հանրային դպրոցներում իրականացված և ընթացիկ ենթակառուցվածքային աշխատանքներին։

Հանրային դպրոցների ենթակառուցվածքների բարելավման նախագծի շրջանակում տարբեր տեսակի աշխատանքներ են իրականացվում Ջիգրաշեն, Փոկա, Ղուլալիս և Օրոջալար գյուղերի հանրային դպրոցներում։

Ծրագրի նպատակն է փուլային կերպով բարելավել դպրոցների ենթակառուցվածքները՝ աշակերտների համար ապահովելով ավելի անվտանգ, հարմարավետ և ժամանակակից ուսումնական միջավայր։

Քաղաքապետարանի ներկայացուցիչները տեղում դիտարկել են կատարված աշխատանքները և ընթացիկ նախագծերի իրականացման ընթացքը։