Ռուսաստանի նախագահն աշխատանքային հանդիպում է ունեցել Կուրսկի շրջանի նահանգապետի պաշտոնակատար Ալեքսեյ Սմիռնովի հետ:
Վերջինս Վլադիմիր Պուտինին ներկայացրել է տեղում օպերատիվ իրավիճակը, իշխանության տարբեր մարմինների աշխատանքի համակարգումը, ինչպես նաև մարդկանց տարհանման գործընթացը:
ՌԴ նախագահը նշել է, որ Կուրսկի շրջանի տուժած բնակիչների հետ անմիջական շփումն անհրաժեշտ է ուկրաինական ուժերի հասցրած վնասը գնահատելու համար: Պուտինը հայտարարել է, որ ուկրաինական հարվածներից տուժած բնակիչները միանվագ 10 հազար ռուբլի կստանան: