Ադրբեջանի պատրվակները՝ չստորագրելու Խաղաղության պայմանագիրը, համոզիչ չեն. քաղաքագետ

Ադրբեջանի պատրվակները՝ չստորագրելու Խաղաղության պայմանագիրը, համոզիչ չեն. քաղաքագետ

Խաղաղության պայմանագրի ստորագրումը Բաքուն օգտագործում է ամեն անգամ նոր պայմաններ թելադրելու համար: Հիմա Հայաստանի Սահմանադրությունն է, հետո կարող է նոր պայման լինել:

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը համարում է, որ Հայաստանը չպետք է թույլ տա, որ մեր անկախության հռչակագիրը քննարկման թեմա լինի, քանի որ դա եղել է մեր անկախության ճանապարհային քարտեզը: Ավելին, Սաֆարյանի գնահատմամբ՝ Ալիևի այս շանտաժը անպատժելիության հետևանք է, նա, ըստ էության, ո՛չ 2020-ի պատերազմի, ո՛չ էլ 2023-ի էթնիկ զտումների համար չպատժվեց, և Արևմուտքը սա պետք է հաշվի առնի:

Մանրամասները՝ Մարինե Խառատյանի ռեպորտաժում: