Մակրոնը մինչև оլիմպիական խաղերի ավարտը վարչապետ չի նշանակի

Մակրոնը մինչև оլիմպիական խաղերի ավարտը վարչապետ չի նշանակի

Ֆրանսիայի ժամանակավոր կառավարությունը կշարունակի աշխատել առնվազն մինչև Փարիզի оլիմպիական խաղերի ավարտը։ Այդ մասին հայտարարել է հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը։

Վարչապետի առաջադրման վերաբերյալ բանակցությունները ձգձգվել են, և չնայած Մակրոնի ելույթից մի քանի ժամ առաջ ձախերը համաձայնել էին Փարիզի քաղաքապետարանի աշխատակցուհի Լյուսի Կաստեի թեկնածությանը, նախագահն ընդգծել է, որ оլիմպիական խաղերի ժամանակ անհրաժեշտ է «քաղաքական հրադադար» կնքել:

«Մինչև օգոստոսի կեսերը մեր ուշադրության կենտրոնում կլինեն օլիմպիական խաղերը: Այնուհետև, կախված քննարկումների ընթացքից, ես կնշանակեմ վարչապետ, որը կձևավորի կառավարություն և կստանա լայն աջակցություն, որպեսզի կառավարությունն աշխատի և կայուն լինի»,- ասել է Մակրոնը։