Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև երկար սպասված հրադադարը տեսադաշտում է. Բլինքեն

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև երկար սպասված հրադադարը տեսադաշտում է. Բլինքեն

ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է, որ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև երկար սպասված հրադադարը տեսադաշտում է: Էնթոնի Բլինքենի խոսքով՝ բանակցողներն ակտիվորեն աշխատում են այդ ուղղությամբ:

«Կան որոշ խնդիրներ, որոնք պետք է լուծվեն, զբաղվում ենք այդ հարցով»,- շեշտել է դիվանագետը:

Նա հավելել է, որ ուշադրության կենտրոնում է ՀԱՄԱՍ-ի գերեվարած անձանց վերադարձի հարցը:

«Մենք, իհարկե, ցանկանում ենք, որ կողմերը գան համաձայնության: Սակայն կարևոր է նաև հստակ ծրագիր ունենալ, թե ինչ պետք է արվի հրադադարից հետո: Չենք կարող թույլ տալ, որ ՀԱՄԱՍ-ը վերադառնա, իսկ Իսրայելը շարունակի Գազայի օկուպացիան»,- շեշտել է Բլինքենը: