Դրոնների գիշերային հարձակում Ուկրաինայի տարածքի վրա

Դրոնների գիշերային հարձակում Ուկրաինայի տարածքի վրա

Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտնել են, որ հուլիսի 25-ի գիշերը խոցել են ռուսական 38 կամիկաձե անօդաչու թռչող սարքից 25-ը, երեքը կարողացել են հատել Ռումինիայի սահմանը։

Ուկրաինայի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակման թիրախներից մեկը եղել է Կիևը, բոլոր կամիկաձե անօդաչուները խոցվել են մայրաքաղաքի մոտակայքում՝ ասել է քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Պոպկոն:

Նա նաև նշել է, որ ռուս զինվորականները նոր մարտավարություն են կիրառում և դեպի Կիև «նոր ուղիներ» են փնտրում՝ Ուկրաինայի մայրաքաղաքին հարվածելու համար։

Ռուս զինվորականները երկրորդ գիշերն անընդմեջ գնդակոծում են նաև Օդեսայի շրջանի հարավը՝ հայտարարել է շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էլ հայտնել է, որ ուկրաինական 11 անօդաչու թռչող սարք են խոցել գիշերը Կուրսկում, իշխանությունները հայտնել են քաղաքի վրա անօդաչու թռչող սարքերի բեկորների ընկնելու մասին: