Չինաստանի ԱԳՆ-ն Ռուսաստանին և Ուկրաինային զսպվածության կոչ է արել

Չինաստանի ԱԳՆ-ն Ռուսաստանին և Ուկրաինային զսպվածության կոչ է արել

Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հրթիռային հարվածների փոխանակումից և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի տեսաուղերձից հետո Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը զսպվածության կոչ է արել ուկրաինական հակամարտության կողմերին:

Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՉԺՀ-ի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

«Ստեղծված հանգամանքներում բոլոր կողմերը պետք է պահպանեն հանգստություն և զսպվածություն, ջանքեր գործադրեն երկխոսության ու խորհրդակցությունների միջոցով իրավիճակը հանդարտեցնելու համար և պայմաններ ստեղծեն ճգնաժամի քաղաքական կարգավորման համար, որպեսզի հնարավորինս շուտ հասնեն հրադադարի»,- նշել է Լին Ծյանը։