Եմենի հյուսիսում գործող ռազմաքաղաքական շիա «Անսար Ալլահ» շարժումը հայտնել է Իսրայելի հարավում գտնվող «Նևատիմ» ավիաբազային «Պաղեստին-2» գերձայնային հրթիռով հարվածելու մասին: Այդ մասին ասված է հութիների ռազմական հրամանատարության հայտարարության մեջ:
Անցյալ տարվա հոկտեմբերին «Անսար Ալլահ»-ը հայտարարել էր, որ հրթիռային և օդային հարձակումների միջոցով կաջակցի պաղեստինյան խմբավորումներին իսրայելական բանակի հետ Գազայի հատվածում դիմակայության հարցում:
Հութիները հայտարարել են Իսրայելի հետ կապված ցանկացած նավի վրա հարձակվելու մտադրության մասին, միևնույն ժամանակ նշել, որ չեն խանգարում տարածաշրջանում նավարկության ազատությանը և չեն վնասում այլ երկրների նավերին: