Թրամփը Փեմ Բոնդիի թեկնածությունն է առաջադրել ԱՄՆ գլխավոր դատախազի և արդարադատության նախարարի պաշտոնում

Թրամփը Փեմ Բոնդիի թեկնածությունն է առաջադրել ԱՄՆ գլխավոր դատախազի և արդարադատության նախարարի պաշտոնում

ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը Ֆլորիդա նահանգի նախկին դատախազ Փեմ Բոնդիի թեկնածությունն է առաջադրել ԱՄՆ գլխավոր դատախազի պաշտոնում, որը գլխավորում է նաև արդարադատության նախարարությունը:

«Փեմը դատախազ է աշխատել գրեթե 20 տարի՝ կոշտ վերաբերվելով հանցագործներին և Ֆլորիդայի ընտանիքների համար փողոցներն անվտանգ դարձնելով»,- նշել է Թրամփը:

Նրա խոսքով՝ Փեմն արդարադատության նախարարության ուշադրությունը կկենտրոնացնի հանցավորության դեմ պայքարի և Միացյալ Նահանգների անվտանգության ապահովման ուղղությամբ:

Ավելի վաղ Թրամփը ԱՄՆ գլխավոր դատախազի և արդարադատության նախարարի պաշտոնում առաջադրել էր Մեթ Գեթսի թեկնածությունը: Նախօրեին վերջինս հետ է կանչել իր թեկնածությունը: