Միրզոյանն ու Արաղչին քննարկել են ընդլայնված երկկողմ համագործակցության հարցեր

Միրզոյանն ու Արաղչին քննարկել են ընդլայնված երկկողմ համագործակցության հարցեր

Տեղի է ունեցել ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հեռախոսազրույցը Իրանի իր գործընկեր Աբբաս Արաղչիի հետ: «Զրույցում անդրադարձանք օրակարգային թեմաներին, այդ թվում՝ Հայաստան-Իրան ընդլայնված երկկողմ համագործակցությանն այն ոլորտներում, որոնք կարող են հետագայում օգուտ բերել քաղաքացիներին»,- գրել է Միրզոյանը X-ի իր միկրոբլոգում։

Read More
Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակը մտահոգիչ է. Բերբոք

Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակը մտահոգիչ է. Բերբոք

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը, ելույթ ունենալով Բաքվում ընթացող COP29-ում, խիստ քննադատություն է հնչեցրել Ադրբեջանի հասցեին, նշել՝ այդ երկրում մարդու իրավունքների վիճակը մտահոգիչ է: Բերբոքը հիշեցրել է լրագրողների, ակտիվիստների և ընդդիմության ներկայացուցիչների ձերբակալությունները: Նա բացարձակ անընդունելի է համարել նաև Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի 76 պատգամավորի համար Ադրբեջան մուտքի արգելքը: «Դրանք վերաբերում են նաև Բունդեսթագի գերմանացի…

Read More
Ռուսական ուժերը հարվածներ են հասցրել Սումիին

Ռուսական ուժերը հարվածներ են հասցրել Սումիին

Ռուսական ուժերը նոյեմբերի 22-ի առավոտյան անօդաչուներով հարվածներ են հասցրել Սումիին: Հարձակման հետևանքով 2 մարդ է զոհվել, 12-ը՝ վիրավորվել: Սումիի շրջանային ռազմական վարչակազմի տվյալով՝ Սում բնակելի թաղամասում «Շահեդ» տիպի ԱԹՍ-ներ են կիրառվել: Քաղաքում մի քանի պայթյուն է որոտացել, վնասվել են տներ և ավտոմեքենաներ։ Շրջանային վարչակազմի ղեկավար Վլադիմիր Արտյուխը հայտնել է, որ «Շահեդները» հագեցած են եղել բեկորներով,…

Read More
Իսպանիայի կառավարությունը հավանություն է տվել միգրացիոն բարեփոխումներին

Իսպանիայի կառավարությունը հավանություն է տվել միգրացիոն բարեփոխումներին

Իսպանիայի կառավարությունը՝ ձախ ուժերի կոալիցիայի գլխավորությամբ, հավանություն է տվել միգրացիոն քաղաքականության բարեփոխմանը, որն ուղղված է, ինչպես հայտնում են իշխանությունները, աշխատաշուկայի կարիքները բավարարելուն։ Նրանց խոսքով՝ նոր կանոնները կարագացնեն միգրանտների օրինականացման գործընթացը և կապահովեն լրացուցիչ աշխատանքային իրավունքներ։ Առաջիկա երեք տարվա ընթացքում տարեկան մոտավորապես 300000 անօրինական միգրանտ կստանա բնակության և աշխատանքի թույլտվություն: Կառավարությունը հայտարարել է, որ Իսպանիային տարեկան…

Read More
Ադրբեջանի կառավարությունը պետք է հարգի լրագրողների իրավունքները. Միլլեր

Ադրբեջանի կառավարությունը պետք է հարգի լրագրողների իրավունքները. Միլլեր

Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ երկրում քաղբանտարկյալներին ազատ արձակելու համար՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը: «Մարդու իրավունքների պաշտպանությունը կապված չէ որևէ համաժողովի հետ։ Սա մի բան է, որ տեղի է ունենում ամեն օր: Սկսվել է մինչև COP-29-ը և կշարունակվի դրանից հետո: Մենք Ադրբեջանի կառավարությանը հասկացրել ենք, որ նրանք պետք է հարգեն…

Read More
Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատումով առևտրի, գործակցության և զարգացման պայմաններ կստեղծվեն. Ֆիդան

Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատումով առևտրի, գործակցության և զարգացման պայմաններ կստեղծվեն. Ֆիդան

Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը երկրի Ազգային մեծ ժողովում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է, որ Հարավային Կովկասում խաղաղությունն այսօր ավելի մոտ է, քան երբևէ։ Նա Ադրբեջանին և Հայաստանին կոչ է արել բաց չթողնել այս պատմական հնարավորությունը: Ֆիդանը հիշեցրել է, որ երկար ընդմիջումից հետո առաջին անգամ կողմերը Ստամբուլում հանդիպում են անցկացրել առանց միջնորդների և երրորդ անձանց։…

Read More
Խիստ անհանգստացած ենք Լիբանանում ահագնացող անվտանգային իրավիճակով. Փաշինյանը՝ Լիբանանի վարչապետին

Խիստ անհանգստացած ենք Լիբանանում ահագնացող անվտանգային իրավիճակով. Փաշինյանը՝ Լիբանանի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիբանանի վարչապետ Նաջիբ Միկաթիին Անկախության օրվա առթիվ: Շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Լիբանանի բարեկամ ժողովրդին անկախության օրվա առթիվ: Հայաստանի և Լիբանանի հարաբերությունների հիմքում ընկած են երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը, փոխշահավետ համագործակցությունը և փոխադարձ հարգանքը, ինչը լավագույնս բնորոշում է Հայաստանի և Լիբանանի քաղաքական հարաբերությունների…

Read More