Եթե որոշվի Հայաստանով ու Ադրբեջանով անցնող առևտրային ուղիները բացել ոչ խաղաղ ճանապարհով, ԱՄՆ-ն հնարավոր գործիքներով պետք է  դա թույլ չտա. Օ՛Բրայեն

Եթե որոշվի Հայաստանով ու Ադրբեջանով անցնող առևտրային ուղիները բացել ոչ խաղաղ ճանապարհով, ԱՄՆ-ն հնարավոր գործիքներով պետք է դա թույլ չտա. Օ՛Բրայեն

ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենը, լրագրողների համար կազմակերպված հատուկ ճեպազրույցի ընթացքում անդրադառնալով Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձություններին, նշել է. «Մենք տեսնում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն հաստատելու իրական հնարավորություն։ Մեզ ոգևորում է այն փաստը, որ կողմերը խոսում են միմյանց հետ ուղղակիորեն և միջնորդավորված։ Եվ դրա միջոցով, մենք տեսնում ենք ողջ…

Read More
Հարավային Կովկասում խաղաղության կարելի է հասնել երկխոսության միջոցով. Սիյարտո

Հարավային Կովկասում խաղաղության կարելի է հասնել երկխոսության միջոցով. Սիյարտո

Հունգարիայի արտաքին գործերի նախարարը ադրբեջանական լրատվամիջոցներից մեկի հետ հարցազրույցում հայտարարել է՝ Բուդապեշտը հանդես է գալիս Հարավային Կովկասում խաղաղության օգտին: «Դրան կարելի է հասնել երկխոսության միջոցով։ Հուսով ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող բանակցությունների արդյունքում ժողովուրդների միջև երկարաժամկետ հաշտեցում կլինի»,- ասել է Պետեր Սիյարտոն։ Դիվանագետն անդրադարձել է Հարավային Կովկասում կարգավորման գործընթացում տարբեր դերակատարների միջնորդական ջանքերին:…

Read More
Բելգիայում պայթյունների մասին տեղեկությունների պատճառով փակվել է մոտ 30 դպրոց

Բելգիայում պայթյունների մասին տեղեկությունների պատճառով փակվել է մոտ 30 դպրոց

Բելգիայի մայրաքաղաքի շրջանում և Վալոնյան Բրաբանտ կենտրոնական նահանգում նոյեմբերի 27-ին 27 դպրոց է փակվել ռումբի սպառնալիքի մասին տեղեկությունների պատճառով: Այդ մասին հայտնել է Վալոնիայի և Բրյուսելի կրթության տնօրինությունը։ Իշխանություններն ընդգծել են, որ փորձագետներն արդեն ստուգել են որոշ դպրոցներ, ստուգումները շարունակվում են։ «Մենք կարող ենք միայն ափսոսանք հայտնել վերջին շաբաթներին հաճախակի դարձած նման ահազանգերի և այն…

Read More
Եվլախի բազայում Ադրբեջանն այժմ ունի առնվազն 41 ինքնաթիռ. Aerospace Intelligence

Եվլախի բազայում Ադրբեջանն այժմ ունի առնվազն 41 ինքնաթիռ. Aerospace Intelligence

Aerospace Intelligence կայքը, հղում անելով SkyFi արբանյակի արած լուսանկնարներին, հայտնում է, որ ադրբեջանական զինուժը Եվլախում խորհրդային արտադրության «Aн-2» ինքնաթիռների բազա է կառուցում։ Նշվում է, որ ավիաբազայում՝ սահմանից ընդամենը 150 կմ հեռավորության վրա, այժմ առնվազն 41 ինքնաթիռ կա: Ըստ Aerospace Intelligence-ի՝ նախկինում էսկալացիաների ժամանակ Ադրբեջանի կողմից նման ինքնաթիռներն օգտագործվել են հայկական հակաօդային պաշտպանության համակարգը բացահայտելու համար։…

Read More
ԵՄ-ն կարծում է, որ Լավրովի այցը ԵԱՀԿ նիստին չի խախտի ԵՄ պատժամիջոցները

ԵՄ-ն կարծում է, որ Լավրովի այցը ԵԱՀԿ նիստին չի խախտի ԵՄ պատժամիջոցները

ԵՄ պատժամիջոցները չեն խանգարի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին մասնակցել ԵԱՀԿ նախարարական հանդիպմանը Հյուսիսային Մակեդոնիայում, հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի մամուլի քարտուղար Պետեր Ստանոն։ «Այսինքն՝ անդամ երկրները կարող են թույլ տալ Ռուսաստանի Դաշնության ինքնաթիռին հատել իրենց օդային տարածքը։ Եթե ​​Հյուսիսային Մակեդոնիայի իշխանությունները թույլ տան պարոն Լավրովին անձամբ մասնակցել նախարարների հանդիպմանը, դա պատժամիջոցների խախտում…

Read More
Իրանցի գեներալ Ահմադ Ալի Գոդարզին այցելել է Իրան-Ադրբեջան սահմանային գոտի

Իրանցի գեներալ Ահմադ Ալի Գոդարզին այցելել է Իրան-Ադրբեջան սահմանային գոտի

ISNA լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Իրանի սահմանապահ ուժերի հրամանատար, գեներալ Ահմադ Ալի Գոդարզին այցելել է Իրան-Ադրբեջան սահմանային գոտի, մասնավորապես՝ Աստարայի սահմանային կամուջ, Իրան-Ադրբեջան երկաթուղային սահման, ինչպես նաև ստուգել է երկաթուղային սահմանի հսկողությունը և տեղակայված ուժերի օպերատիվ ու մարտական պատրաստվածությունը։ Այցի ընթացքում Գոդարզին նշել է, որ Իրանի և Ադրբեջանի սահմանը բարեկամության և Իրանի կայուն սահմաններից է։

Read More
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հերքում է իրենց հասցեին պաշտոնական Բաքվի անհեթեթ մեղադրանքները

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հերքում է իրենց հասցեին պաշտոնական Բաքվի անհեթեթ մեղադրանքները

Ադրբեջանում բանտ են նետում լրագրողներին, այլ ոչ թե կոռումպացված վերնախավին, որի հանցագործությունները բացահայտում է մամուլը: Լրատվամիջոցների մասին նոր օրենքը, որն ուղղված է անկախ ձայները խեղդելուն, կարծես թե իշխանություններին այլևս չի բավարարում, և նրանք խեղդում են երկրի վերջին անկախ լրատվամիջոցները։ Այդ մասին ասվում է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության հայտարարության մեջ՝ կապված Abzas Media առցանց լրատվամիջոցի ղեկավարության…

Read More
Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա. Ռիչարդ Կիրակոսյան

Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա. Ռիչարդ Կիրակոսյան

Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա, պատժամիջոցը մնում է ԱՄՆ վերջին ծայրահեղ քայլը. 1lurer.am-ի հարցազրույցը՝ Ռիչարդ Կիրակոսյանի հետ:   Հնարավո՞ր է Հայաստան-Ադրբեջան բարձր մակարդակի ուղիղ բանակցություն՝ առանց միջնորդների, արդյոք ռիսկայի՞ն է այդ ձևաչափը Հայաստանի համար: Ինչո՞ւ է Ադրբեջանը մերժում արևմտյան միջնորդությունը, ինչո՞ւ է Վաշինգտոնը բավարարվում միայն Բաքվի հասցեին կոշտ հայտարարություններով ու պատժամիջոցներ չի նախաձեռնում….

Read More
Եղանակային վատ պայմաններ Ղրիմում և Ուկրաինայի մի շարք շրջաններում, կան զոհ և տուժածներ

Եղանակային վատ պայմաններ Ղրիմում և Ուկրաինայի մի շարք շրջաններում, կան զոհ և տուժածներ

Ղրիմում հորդառատ անձրևներ են ու ուժեղ քամիներ, սկսված փոթորկի հետևանքով մեկ մարդ զոհվել է, մեկը՝ անհետ կորել, մեկ տասնյակ մարդ էլ վիրավորվել է: Փրկարարներն ամբողջ գիշեր տարհանման աշխատանքներ են իրականացրել, հեղեղված տներից հարյուրավոր բնակիչների տեղափոխել են ժամանակավոր կացարաններ: Ըստ ԶԼՄ-ների՝ 500 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության, տասնյակ հազարավոր քաղաքացիներ ջեռուցման հետ կապված խնդիրներ ունեն:…

Read More
Թբիլիսիում Արամ Խաչատրյանին նվիրված հուշատախտակ է բացվել

Թբիլիսիում Արամ Խաչատրյանին նվիրված հուշատախտակ է բացվել

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Արամ Խաչատրյանի 120-ամյակի հոբելյանական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 27-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ներկա է եղել Արամ Խաչատրյանին նվիրված հուշատախտակի բացման արարողությանը: Այս մասին տեղեկացրին Կառավարության մամուլի ծառայությունից: Հուշատախտակը տեղադրվել է Ուզնաձե 93 հասցեում, որտեղ 1906-1922 թվականներին ապրել է աշխարհահռչակ կոմպոզիտորը։ Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի…

Read More
Պահանջում եմ Իսրայելի կառավարությանը քննադատելու իրավունք՝ առանց հակասեմականության համար մեղադրվելու․ Բորել

Պահանջում եմ Իսրայելի կառավարությանը քննադատելու իրավունք՝ առանց հակասեմականության համար մեղադրվելու․ Բորել

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կարծում է, որ պետք է կարողանա քննադատել Իսրայելի կառավարությանը՝ առանց հակասեմականության համար մեղադրվելու։ Ըստ բարձրաստիճան դիվանագետի՝ Գազայի հատվածի ռմբակոծությունների պատկերները նույնքան սարսափելի են, որքան զանգվածային սպանությունները կիբուցիներում: «Մի սարսափը չի արդարացնում մյուսը, իսկ այնտեղից մի քանի կիլոմետր հեռու տեղի են ունենում բաներ, որոնք ՄԱԿ-ը…

Read More
Պատժամիջոցների հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը նոյեմբերի 28-ին կայցելի Ղազախստան

Պատժամիջոցների հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը նոյեմբերի 28-ին կայցելի Ղազախստան

Պատժամիջոցների հարցերով ԵՄ միջազգային հատուկ ներկայացուցիչ Դեյվիդ Օ’Սալիվանը երեքշաբթի՝ նոյեմբերի 28-ին, պաշտոնական այցով կմեկնի Ղազախստան, հաղորդում է Ղազախստանում ԵՄ պատվիրակության մամուլի ծառայությունը: Ըստ տեղեկությունների, Օ’Սալիվանը մտադիր է այցի ընթացքում հանդիպել մի քանի ղազախ պաշտոնյաների հետ, իսկ այցից հետո հատուկ բանագնացը նախատեսում է մամուլի ասուլիս հրավիրել լրատվամիջոցների համար։ Եվրահանձնաժողովը սահմանել է պատժամիջոցների գծով ԵՄ միջազգային հատուկ…

Read More
Ջրհեղեղներ Թուրքիայում, կան զոհեր. Euronews

Ջրհեղեղներ Թուրքիայում, կան զոհեր. Euronews

Հանգստյան օրերին հորդառատ անձրևներն ու ուժեղ քամիները հարվածել են Թուրքիային, ինչի հետևանքով, ըստ վերջին տեղեկությունների, զոհվել է երկու մարդ։ Վատ եղանակի ազդեցության գոտում են հայտնվել երկրի արևմտյան, հարավային և հյուսիսային շրջանները։ Թուրքիայի արտակարգ իրավիճակների վարչությունը երկուշաբթի երկրի գրեթե մեկ երրորդի համար դեղին և նարնջագույն եղանակային ահազանգ է հայտարարել։ Անթալիայի մերձակայքում ուժեղ քամու պատճառով ծովում բարձր…

Read More
Ամերիկյան ավիակիրը երեք տարվա ընթացքում առաջին անգամ մտել է Պարսից ծոց

Ամերիկյան ավիակիրը երեք տարվա ընթացքում առաջին անգամ մտել է Պարսից ծոց

Ամերիկյան ավիակիր հարվածային խումբը՝ USS Eisenhower ատոմային ավիակրի գլխավորությամբ, Հորմուզի նեղուցով մտել է Պարսից ծոց, հայտնել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը: Գտնվելով Պարսից ծոցում ՝ խումբը «պարեկություն կիրականացնի միջազգային առանցքային ջրային ուղիներում ազատ նավարկություն ապահովելու համար» ՝ միաժամանակ կատարելով տարածաշրջանում ԱՄՆ կենտրոնական հրամանատարության առաջադրանքները, նշվում է հաղորդագրության մեջ: Ավիակիրների հարվածային խմբում են USS Philippine Sea կառավարվող…

Read More