Գազայի հատվածում ռազմական գործողությունները դեռ շարունակվում են

Իսրայելի Պաշտպանության բանակը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ի հետ գերիների հետ կապված գործարքով պայմանավորված` Գազայի հատվածում կրակի դադարեցման գրաֆիկի մասին տեղեկություններ չունեն: ՌԻԱ-Նովոստին, հղում անելով Իսրայելի բանակին, հաղորդում է, որ ռազմական գործողությունները դեռ շարունակվում են:

Read More

Վաշինգտոնը և Բրյուսելը գողանում և խեղաթյուրում են Մոսկվայի մասնակցությամբ ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունները. Զախարովա

Սեպտեմբերին, հոկտեմբերին և նոյեմբերին հայկական կողմին ուղարկվել են հրավերներ՝ Ադրբեջանի հետ եռակողմ հանդիպումներ անցկացնելու համար՝ ինչպես Մոսկվայում, այնպես էլ բազմակողմ միջոցառումների շրջանակում։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Ռուսական կողմը Հայաստանից դեռևս հստակ պատասխաններ չի ստացել հրավերների վերաբերյալ։ Երևանը ցանկանում է բանակցել Վաշինգտոնում ու Բրյուսելում, թեև ոչ ԱՄՆ-ն, ոչ ԵՄ-ն չեն…

Read More

Վրաստանում նոյեմբերի 23-ւց եղանակը վատթարանալու է |

Նոյեմբերի 23-ին կեսօրից մինչև ուշ երեկո Արևմտյան Վրաստանում սպասվում է անձրև, բարձր լեռնային շրջաններում հնարավոր է ձյուն, տեղ-տեղ առատ։ Այս մասին տեղեկությունը տարածում է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը։ Սպասվող տեղումները կարող են հանգեցնել Արևմտյան Վրաստանի գետերի ջրի մակարդակի զգալի բարձրացման, իսկ լեռնոտ շրջաններում սողանքների և սելավների առաջացմանն ու ակտիվացմանը: «Վրաստանի լեռնային և բարձր լեռնային շրջաններում…

Read More

Ռուսաստանը հետևողականորեն աշխատում է Հարավային Կովկասը կայունության և բարգավաճման գոտի դարձնելու ուղղությամբ. Զախարովա

Մեզ չի զարմացնում Բաքվի կողմից Ֆրանսիայի գործողությունների նման կոշտ գնահատականը, այդ մասին հայտարարել է Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Ալիևի հայտարարությունն այն մասին, որ Ֆրանսիան հող է նախապատրաստում Հարավային Կովկասում պատերազմի համար։ Հարցին, թե արդյոք Մոսկվան նման ռիսկեր արձանագրո՞ւմ է, Զախարովան նշել է. «Ե՛վ Բաքվում, և՛ մի շարք այլ վայրերում հոգնել են Փարիզի կպչունությունից, որն անհաջող կերպով…

Read More

Մենք համոզված ենք, որ ՀԱՊԿ-ը կարևոր դերակատարում ունի տարածաշրջանային կայունության ապահովման առումով. Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով ՀԱՊԿ շրջանակներում տարբեր հանդիպումներին Հայաստանի չմասնակցելու հարցին, հայտարարել է, որ դա ափսոսանք է առաջացնում: «Նոյեմբերի 22-ին ԱԳ նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի, Անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի, նոյեմբերի 23-ին էլ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի ձևաչափերին չմասնակցելու՝ Հայաստանի ղեկավարության որոշումը, իհարկե, ափսոսանք է առաջացնում։ Մենք չենք…

Read More

Երևանը ձգտում է բանակցություններ վարել ԱՄՆ միջնորդների հետ, որոնք շահագրգռված չեն այս տարածաշրջանում խաղաղության հաստատմամբ. Զախարովա

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան, ճեպազրույցում մեկնաբանելով ՀԱՊԿ-ի շուրջ վերջին զարգացումները, նշել է, թե «խոսքն արտաքին քաղաքականության մեջ Հայաստանի կողմնորոշման արմատական ​​փոփոխության մասին է»։ Զախարովայի համոզմամբ՝ ՀԱՊԿ ուժերի տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանին կօգնի ապահովելու Հայաստանի անվտանգությունը, ինչը ներկայումս չի անում ԵՄ առաքելությունը: Իսկ Երևանի ներկայիս հայտարարությունները իրենց սխալ հաշվարկների համար «պատասխանատվությունից խուսափելու» փորձ են։ «Խոսակցություններն այն…

Read More

Մարիա Զախարովան անդրադարձել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների ճակատագրին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների ճակատագրին, նշել է. «Այսօր մարդասիրական օգնություններով ինքնաթիռ թռավ Երևան։ Բեռների ծավալը 40 տոննա է, այն ձևավորվել է հայկական կողմի կարիքներից ելնելով, պարունակում է սնունդ, տաք հագուստ, շարժական էլեկտրակայան։ Նոյեմբերի 13-ին սկսվել է Ելիզավետա Գլինկայի «Դոկտոր Լիզա» բարեգործական հիմնադրամի կողմից մարդասիրական բեռների բաշխման գործընթացը։ Դրանք…

Read More

Իրանը պատրաստ է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի պայմանագիր ստորագրել

Իրանը ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի վերջնական համաձայնագիր կստորագրի առաջիկա 2 ամսում: Հայտարարել է Իրանի էկոնոմիկայի նախարարությանն առընթեր Առևտրի զարգացման կազմակերպության ղեկավարի տեղակալ Մոհամմադ Կանադզադեն։ «Մենք բանակցություններ ենք վարել ԵԱՏՄ-ի հետ և հասել ենք փոխըմբռնման»,- ասել է պաշտոնյան՝ հավելելով, որ այս փուլից հետո այն պետք է հաստատվի խորհրդարանում: Նա նշել է, որ ըստ այս համաձայնագրի՝ Իրանը…

Read More

Կրեմլն ակնկալում է, որ Երևանը կշարունակի աշխատել ՀԱՊԿ շրջանակներում . Պեսկով

ՌԴ նախագահի խոսնակն անդրադարձել է նոյեմբերի 23-ին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հանդիպումներին ՀՀ չմասնակցելուն: «Իհարկե, ցավում ենք, որ Հայաստանը վաղը չի մասնակցի բարձր մակարդակով գագաթնաժողովին, հույս ունենք, որ մասնակցություն կլինի աշխատանքային, փորձագիտական մակարդակներում: Իհարկե, մենք ակնկալում ենք, որ Հայաստանը կշարունակի իր աշխատանքը կազմակերպության շրջանակներում»,- լրագրողներին ասել Է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Հիշեցնենք, որ…

Read More

Ուժեղ Իսրայել, թույլ Իրան կամ երրորդ համաշխարհային պատերազմ՝ անկանխատեսելի հետևանքներով

Արևելագետ Արմեն Պետրոսյանը 1lurer.am-ի թղթակցի հետ զրույցում խոսել է տարածաշրջանային զարգացումների վրա ՀԱՄԱՍ-Իսրայել պատերազմի հնարավոր ազդեցության մասին։   ԼՂ- Պաղեստին. «հին» աշխարհակարգի ծանր ժառանգությունը և դրանից ազատվելու փորձերը    Արևելագետ Արմեն Պետրոսյանը կարծում է, որ աշխարհակարգի փոփոխության այս բարդ շրջանում ՀԱՄԱՍ-ն իր հարձակմամբ առիթ տվեց Իսրայելին՝ փորձել վերջնականապես լուծել պաղեստինյան հարցը։ Ըստ նրա՝ Լեռնային Ղարաբաղի…

Read More

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատարների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։   Արագածի տարածաշրջանի բոլոր ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։   Լարսի մասին   Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատարների համար։   Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։…

Read More

ՀԱՄԱՍ-ը և Իսրայելը կփոխանակեն մոտ 200 գերու

ՀԱՄԱՍ շարժումը հաստատել է Իսրայելի հետ հրադադարի համաձայնագրի կնքումը: Հայտարարության մեջ ասվում է, որ երկու կողմերի ժամանակավոր հրադադարը կտևի չորս օր: Այդ ընթացքում Իսրայելը կդադարեցնի ռազմական գործողությունները Գազայի հատվածի բոլոր մասերում, ներառյալ՝ ռազմական տեխնիկայի տեղաշարժը: Մարդասիրական օգնություն տեղափոխող մեքենաները, ներառյալ՝ դեղորայքն ու վառելիքը, կկարողանան ազատ մուտք գործել Գազա։ Զինադադարի ընթացքում Գազայի հարավում կդադարեցվեն անօդաչու թռչող…

Read More

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունն այլևս տեղ չունի Ադրբեջանում. Հիքմեթ Հաջիև

Դիմակները պատռված են, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունն այլևս տեղ չունի Ադրբեջանում՝ այդպես է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն արձագանքել գործակալության ղեկավար Սամանտա Փաուերի շարունակական աջակցությանը Հայաստանին: Հաջիևը մեղադրել է Միացյալ Նահանգներին 30 տարվա ընթացքում Հայաստանի կողքին կանգնելու և Ադրբեջանին չաջակցելու համար: «Երբ Փաուերը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցիչն էր, երբեք չի համարձակվել բարձրացնել…

Read More

Մեր տարածաշրջանները ներկայումս անցնում են մարտահրավերների լրջագույն շրջան. Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Լիբանանի վարչապետի պաշտոնակատարին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիբանանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նաջիբ Միկաթիին ազգային տոնի՝ Անկախության օրվա 80-րդ տարեդարձի առիթով: Ուղերձում ասված է. «Ձեզ եմ հղում ջերմ շնորհավորանքներս և անկեղծ բարեմաղթանքներս Լիբանանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա 80-րդ տարեդարձի կապակցությամբ: Հայ-լիբանանյան հարաբերություններն ունեն բարեկամության և համագործակցության` ժամանակի փորձություններով անցած հարուստ պատմություն, որոնք բնորոշվում են…

Read More

Վերաբաշխումների սահմանաչափի բարձրացումը հնարավորություն է տալիս Կառավարությանը ավելի ճկուն լինել և հոգալ առաջնային ծախսերը. Վահե Հովհաննիսյան

Մեկնարկել է ՀՀ ԱԺ ութերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի արտահերթ նիստը: Խորհրդարանը քննարկում է Կառավարության ներկայացրած՝ «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:  «Ինչպես գիտեք, 2023 թվականի սկզբից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Հայաստանում էին գտնվում ԼՂ բնակիչներ, որոնց համար Կառավարությունը հատկացրել էր կեցավայրեր, հիմնականում՝ հյուրանոցներում, և դրա հետ կապված մենք հավելյալ…

Read More

Լիլիթ Մակունցը Համաշխարհային բանկի ներկայացուցչի հետ քննարկել է համագործակցության խորացման ուղիները

Նոյեմբերի 20-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել Համաշխարհային բանկի խմբի՝ այլ երկրների թվում նաև Հայաստանի հարցերի համար պատասխանատու նորանշանակ գործադիր տնօրեն Յուջին Ռուգենաաթի հետ։ Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից:   Դեսպանը բարձր է գնահատել Համաշխարհային բանկի ներդրումը Հայաստանում իրականացվող ծրագրերում։   Դեսպան Մակունցն ու Յ․Ռուգենաաթը քննարկել են Հայաստանի Կառավարության անմիջական…

Read More

ՀԱՄԱՍ-ն ու Իսրայելը քառօրյա հրադադարի պայմանավորվածություն են ձեռք բերել

ՀԱՄԱՍ-ն Իսրայելի հետ Գազայի հատվածում քառօրյա դադարի մասին պայմանավորվածություն է ձեռք բերել` բոլոր ռազմական գործողությունների ընդհատմամբ և 150 պաղեստինցի ձերբակալվածի դիմաց 50 իսրայելցի գերու ազատ արձակման պայմանով: Այդ մասին բանակցությունների արդյունքները ներկայացնելիս հայտարարել է ՀԱՄԱՍ-ը: «Երկար օրեր տևած դժվար ու բարդ բանակցություններից հետո մենք հայտարարում ենք, որ Ամենակարող Աստծո օգնությամբ հումանիտար հրադադարի մասին համաձայնության ենք…

Read More