Բլինքենը Հորդանանում հանդիպել է արաբական երկրների ղեկավարների հետ

Բլինքենը Հորդանանում հանդիպել է արաբական երկրների ղեկավարների հետ

Լիբանանի վարչապետի պաշտոնակատար Նաջիբ Միկատին Հորդանանի մայրաքաղաք Ամմանում հանդիպել է ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ Նա ընդգծել է Գազայի հատվածում կրակի դադարեցման ջանքերի կարևորությունը։ Միկատին ասել է, որ պետք է դադարեցվի նաև Իսրայելի ագրեսիան Լիբանանի հարավում։ Բլինքենը հանդիպել է նաև Կատարի, Հորդանանի, Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների արտգործնախարարների և Պաղեստինի ներկայացուցիչների հետ: Վաղը նախատեսված է…

Read More
Բեռլինն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորմանը. Բերբոքը՝ Ալիևի հետ հանդիպմանը

Բեռլինն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորմանը. Բերբոքը՝ Ալիևի հետ հանդիպմանը

Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահի հետ: Իլհամ Ալիևը հայտարարել է՝ իր երկիրը հանդես է գալիս Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման օգտին: Նա հերթական անգամ հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծած ագրեսիայի արդյունքում Ադրբեջանը վերականգնել է ինքնիշխանությունը, և աջակցում է հարաբերությունների կարգավորմանն ու տարածաշրջանում խաղաղության հաստատման օրակարգին։ Ալիևն ընդգծել է նաև…

Read More
Գազայի հատվածում և Իսրայելում զոհերի թիվը հատել է 10 800-ը

Գազայի հատվածում և Իսրայելում զոհերի թիվը հատել է 10 800-ը

Հումանիտար ճգնաժամը սրվում է: Գազայի հատվածում և Իսրայելում զոհերի թիվը հատել է 10 800-ը: 2 միլիոնից ավելի բնակչություն ունեցող Գազայի հատվածում ներքին տեղահանվածների թիվը գնահատվում է մինչև 1 միլիոն: Մարդիկ չունեն նորմալ սնունդ, խմելու ջուր, վառելիք, էլեկտրականություն, բժշկական ծառայություններից օգտվելու հնարավորություն: ՄԱԿ-ից հայտնում են, որ չնայած Եգիպտոսի Ռաֆահ անցակետով Գազայի հատված հումանիտար մատակարարումներին՝ դրանք բնակչությանը…

Read More
Թուրքիան հետ է կանչել Իսրայելում իր դեսպանին

Թուրքիան հետ է կանչել Իսրայելում իր դեսպանին

Իսրայելում Թուրքիայի դեսպան Շաքիր Օզքան Թորունլարը հետ է կանչվել Անկարա՝ խորհրդակցությունների համար: Թուրքիայի արտգործնախարարությունից հայտնել են, որ այդ որոշումը կայացվել է «Գազայի հատվածում հումանիտար ողբերգության կապակցությամբ, որը տեղի է ունեցել խաղաղ բնակչության վրա Իսրայելի հարձակումներով»: Ավելի վաղ Ռեջեփ Էրդողանը հայտարարել էր, որ Իսրայելի գործողություններից հետո այդ երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այլևս այն մարդը չէ, որի…

Read More
Անալենա Բերբոքը Ադրբեջան մեկնելուց առաջ այցելել է հայ-ադրբեջանական սահման

Անալենա Բերբոքը Ադրբեջան մեկնելուց առաջ այցելել է հայ-ադրբեջանական սահման

Մեզ համար պատիվ էր ընդունել Գերմանիայի արտաքին գործերի նախարարի պատվիրակությունը և Հայաստանում Գերմանիայի դեսպան Վիկտոր Ռիխտերին՝ Երասխում և Պարույր Սևակում պարեկության ժամանակ: Այդ մասին նշված է Հայաստանում Եվրամիության առաքելության X-ի միկրոբլոգում: «Առաքելության ղեկավարի տեղակալ Մարեկ Կուբերսկին և Եղեգնաձորի գրասենյակի ներկայացուցիչները պատվիրակությանը տեղեկացրին տեղում իրավիճակի մասին»,- ասված է գրառման մեջ: Բերբոքը հայ-ադրբեջանական սահման այցելելուց հետո մեկնել…

Read More
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստումը շարունակվում է. Պատրուշև

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստումը շարունակվում է. Պատրուշև

ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստումը շարունակվում է: «Ղարաբաղյան հիմնախնդրի հետ կապված հետևողական ջանքեր են գործադրվել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Այդ պետությունների միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստում է իրականացվում»,- ասել է Պատրուշևը «Ռուսաստան» համաժողովի շրջանակում:

Read More
Գերմանիայի արտգործնախարարը ժամանել է Ադրբեջան

Գերմանիայի արտգործնախարարը ժամանել է Ադրբեջան

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը ժամանել է Ադրբեջան: Ավելի վաղ հաղորդվել էր, որ այցի շրջանակում նա հանդիպելու է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Նախօրեին Բերբոքն այցելել էր Հայաստան, հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ:

Read More
ԱԳ նախարարի տեղակալը Համաշխարհային քաղաքականության համաժողովին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և դրա կարևորությունը

ԱԳ նախարարի տեղակալը Համաշխարհային քաղաքականության համաժողովին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և դրա կարևորությունը

Նոյեմբերի 3-ին ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել է Աբու Դաբիում կայացած Համաշխարհային քաղաքականության համաժողովին, որն ավանդաբար կազմակերպվում է Միջազգային հարաբերությունների ֆրանսիական ինստիտուտի կողմից։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն: Եվրասիական տարածաշրջանին նվիրված պանելային քննարկման ժամանակ նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները, հարևանների հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված Հայաստանի կառավարության ջանքերը՝ ընդգծելով Գրանադայում ընդունված…

Read More
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 2911 անձ հաստատվել է Էջմիածնում

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 2911 անձ հաստատվել է Էջմիածնում

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 733 ընտանիքի ապաստան են տվել Էջմիածնում: Հաշվառվածների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում են. ստացել են սննդի փաթեթներ, հերթը ոչ պարենային ապրաքներինն է: Հերթեր չառաջանալու համար կամավորները տեղ են հասցնում ժամանակավոր կացարաններում գտնվողների հասանելիքը:

Read More
Իսրայելի բանակի և պաղեստինյան դիմադրության ուժերի միջև կատաղի բախումներ են Գազայի հյուսիսում և Հորդանան գետի արևմտյան ափին
		04.11.2023 . Միջազգային

Իսրայելի բանակի և պաղեստինյան դիմադրության ուժերի միջև կատաղի բախումներ են Գազայի հյուսիսում և Հորդանան գետի արևմտյան ափին 04.11.2023 . Միջազգային

Արաբական լրատվամիջոցները գրում են, որ իսրայելական բանակի և պաղեստինյան դիմադրության մարտիկների միջև կատաղի բախումներ են Գազայի հատվածի հյուսիսում՝ Էրեզ անցակետի մոտ և Հորդանան գետի արևմտյան ափին։ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնում է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի կարևոր հենակետի գրավման մասին։ ՑԱԽԱԼ-ի տվյալով՝ հայտնաբերվել են հետախուզության համար արժեքավոր նյութեր: Ըստ իսրայելական կողմի՝ պատասխան հարվածներ են հասցվել նաև Լիբանանի…

Read More
ԱՄՆ-ը հայտարարել է Ուկրաինային 425 մլն դոլարի ռազմական աջակցության նոր փաթեթի մասին

ԱՄՆ-ը հայտարարել է Ուկրաինային 425 մլն դոլարի ռազմական աջակցության նոր փաթեթի մասին

ԱՄՆ-ը հայտարարել է Ուկրաինային 425 մլն դոլարի ռազմական աջակցության նոր փաթեթի մասին։ Պենտագոնի տվյալով՝ այն ներառելու է NASAMS զենիթահրթիռային համակարգերի համար նախատեսված զինամթերք, Javelin հակատանկային համակարգեր, ռազմական բեռնատար տրակտորներ, հրետանային արկեր, հակատանկային կառավարվող հրթիռներ, ձմեռային հանդերձանք և այլ ռազմամթերք։ «Ուկրաինային տրամադրվող պաշտպանական օգնությունը արդյունավետ ներդրում է ԱՄՆ ազգային անվտանգության մեջ: Այն օգնում է կանխել տարածաշրջանում…

Read More
Լավրովն ու Աբդոլլահիանը քննարկել են իրավիճակը Գազայի հատվածում

Լավրովն ու Աբդոլլահիանը քննարկել են իրավիճակը Գազայի հատվածում

Ռուսաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հեռախոսազրույց են ունեցել: «Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում առկա իրավիճակի շուրջ: Կողմերը մտահոգություն են հայտնել Գազայի հատվածում շարունակվող զինված դիմակայության կապակցությամբ։ Ընդգծվել է կրակի արագ դադարեցման և տուժած քաղաքացիական բնակչությանը անհետաձգելի մարդասիրական օգնություն ցուցաբերելու անհրաժեշտությունը»,- նշված է ՌԴ…

Read More
ՀՀ արտգործնախարար Միրզոյանը Բերբոքին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

ՀՀ արտգործնախարար Միրզոյանը Բերբոքին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

ՀՀ արտգործնախարարությունում Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բորբոքի հետ հանդիպմանը արտգործնախարար Միրզոյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը` առաջ քաշված Հայաստանի կողմից որպես մի նախաձեռնություն, որը կարող է տնտեսապես շահավետ լինել ոչ միայն մեր տարածաշրջանի և անմիջական հարևանների համար, այլև ավելի լայն իմաստով, և դառնալ խաղաղության յուրահատուկ երաշխավոր։ Այս մասին նշված է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանի…

Read More
Դեսպան Տոլմաջյանն Էքս-ան-Պրովանսում անդրադարձել է ԼՂ ժողովրդի դեմ իրականացված էթնիկ զտմանը և ՀՀ առջև ծառացած մարտահրավերներին

Դեսպան Տոլմաջյանն Էքս-ան-Պրովանսում անդրադարձել է ԼՂ ժողովրդի դեմ իրականացված էթնիկ զտմանը և ՀՀ առջև ծառացած մարտահրավերներին

Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը Էքս-ան-Պրովանս քաղաք կատարած այցի ընթացքում հանդիպել է քաղաքապետ Սոֆի Ժուասենին։ Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ հանդիպմանը մասնակցում էին նաև Ֆրանսիայում ԼՂ ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանն ու Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոս Արա Մկրտչյանը։ Հանդիպումից հետո դեսպան Տոլմաջյանն ու քաղաքապետ Ժուասենը մասնակցել և ելույթով են հանդես եկել Էքս-ան-Պրովանսի «Tapisseries» թանգարանում ֆրանսահայ հայտնի…

Read More