ԱՄՆ-ը հայտարարել է Ուկրաինային 425 մլն դոլարի ռազմական աջակցության նոր փաթեթի մասին

ԱՄՆ-ը հայտարարել է Ուկրաինային 425 մլն դոլարի ռազմական աջակցության նոր փաթեթի մասին



ԱՄՆ-ը հայտարարել է Ուկրաինային 425 մլն դոլարի ռազմական աջակցության նոր փաթեթի մասին։ Պենտագոնի տվյալով՝ այն ներառելու է NASAMS զենիթահրթիռային համակարգերի համար նախատեսված զինամթերք, Javelin հակատանկային համակարգեր, ռազմական բեռնատար տրակտորներ, հրետանային արկեր, հակատանկային կառավարվող հրթիռներ, ձմեռային հանդերձանք և այլ ռազմամթերք։
«Ուկրաինային տրամադրվող պաշտպանական օգնությունը արդյունավետ ներդրում է ԱՄՆ ազգային անվտանգության մեջ: Այն օգնում է կանխել տարածաշրջանում հնարավոր ավելի մեծ հակամարտությունը, միևնույն ժամանակ թույլ տալիս ամրապնդել երկրի արդյունաբերական բազան և աշխատատեղեր ստեղծել ամերիկացիների համար»,- ասված է Պենտագոնի հայտարարության մեջ:
Ամերիկյան կողմը վստահեցրել է, որ այս փաթեթն ազդարարում է Վաշինգտոնի շարունակական աջակցությունը ուկրաինացի ժողովրդին, որը պայքարում է ռուսական ագրեսիայի դեմ:

Կիևին ամերիկյան աջակցությանը ճեպազրույցում անդրադարձել է Սպիտակ տան խոսնակը: Կարին Ժան Պիերը նշել է, որ Վաշինգտոնը կրճատել է Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը միջոցների սղության պատճառով: Սակայն, նրա խոսքով, նման մոտեցումը թույլ կտա ավելի երկար աջակցել Կիևին: