ԱԳ խորհուրդը կքննարկի, թե ինչպես ԵՄ-ն կարող է ամրապնդել Հայաստանի կայունությունն ու ժողովրդավարական ինստիտուտները

ԱԳ խորհուրդը կքննարկի, թե ինչպես ԵՄ-ն կարող է ամրապնդել Հայաստանի կայունությունն ու ժողովրդավարական ինստիտուտները

Այսօր Բրյուսելում անցկացվում է ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի նիստը, որի ժամանակ, ինչպես նշվում է նիստի նյութերում, նախարարները նախատեսում են քննարկել Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունները՝ «2023 թվականի սեպտեմբերի 19-20-ը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողության, դրան հաջորդած ավելի քան 100 հազար ղարաբաղցի հայերի զանգվածային տեղահանման և հարաբերությունների կարգավորման ուղղությամբ շարունակվող ջանքերի լույսի ներքո»: «Քննարկումը հիմնվելու է Եվրոպական…

Read More
ԵՄ-ն ուսումնասիրում է Հայաստանին ռազմական օգնության և վիզայի ազատականացման հնարավորությունը

ԵՄ-ն ուսումնասիրում է Հայաստանին ռազմական օգնության և վիզայի ազատականացման հնարավորությունը

Եվրամիությունը դիտարկում է Խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակներում Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու, ինչպես նաև քաղաքացիների համար վիզային ռեժիմի ազատականացման հնարավորությունը։ Այդ մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը՝ Բրյուսելում արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների մակարդակով ԵՄ խորհրդի նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Մենք կուսումնասիրենք Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին օգնություն տրամադրելու հնարավորությունը և Հայաստանի համար վիզային ռեժիմի…

Read More
ԵՄ արտաքին գործերի խորհուրդը պետք է հաստատի իր աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը. Կոլոննա

ԵՄ արտաքին գործերի խորհուրդը պետք է հաստատի իր աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը. Կոլոննա

Այսօր Բրյուսելում ԵՄ արտաքին գործերի խորհուրդը քննարկելու Է նաև Ադրբեջանում և Հայաստանում տիրող իրավիճակը: Նիստից առաջ Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է այդ խնդրին: «Կարևոր է, որ արտաքին գործերի խորհուրդը հաստատի իր աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը՝ եվրոպական առաքելությունը հզորացնելու և Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով: Դա անելու ժամանակն է»,- ասել…

Read More
Վրաստանի վարչապետը ներողություն է խնդրել Սի Ծինփինի մասին Զուրաբիշվիլու խոսքի համար

Վրաստանի վարչապետը ներողություն է խնդրել Սի Ծինփինի մասին Զուրաբիշվիլու խոսքի համար

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կանչել է Թբիլիսիում Չինաստանի դեսպան Չժոու Ցյենին՝ ներողություն խնդրելու Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու խոսքի համար, ըստ որի Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կարող է դատապարտվել «ույղուրների ցեղասպանության» համար։ Ղարիբաշվիլին այդ հայտարարությունն անվանել է «կտրականապես անընդունելի» և «վրդովմունք առաջացնող», որը «հակասում է Չինաստանի նկատմամբ Վրաստանի կառավարության և նրա ժողովրդի վերաբերմունքին»։ Վրաստանի կաբինետի ղեկավարը…

Read More
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Քեմերոնը կգլխավորի երկրի արտաքին գործերի նախարարությունը

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Քեմերոնը կգլխավորի երկրի արտաքին գործերի նախարարությունը

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Դեյվիդ Քեմերոնը կստանձնի երկրի արտաքին գործերի նախարարության ղեկավարի պաշտոնը, երկուշաբթի հայտնել է Դաունինգ Սթրիթը: 57-ամյա Քեմերոնը Բրիտանիայի կառավարությունը ղեկավարել է 2010-2016 թվականներին՝ 44 տարեկանում, դառնալով 1812 թվականից ի վեր ամենաերիտասարդ քաղաքական գործիչը, որը զբաղեցրել է երկրի վարչապետի պաշտոնը։ Նրա կառավարման օրոք անցկացվել է ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ հանրաքվեն, բայց…

Read More
Մենք պետք է ուժեղացնենք Եվրոպայի հետագա համատեղ ջանքերը՝ աջակցելու հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացին. Բերբոք

Մենք պետք է ուժեղացնենք Եվրոպայի հետագա համատեղ ջանքերը՝ աջակցելու հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացին. Բերբոք

ԵՄ-ում Գերմանիայի պատվիրակության պաշտոնական X-ի էջում հրապարակվել է Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքի՝ մամուլին տված մեկնաբանությունը, որում նա ի թիվս այլ հարցերի անդրադարձել է նաև հայ-ադրբեջանական հարաբերություններին: «Մենք պետք է ուժեղացնենք Եվրոպայի հետագա համատեղ ջանքերը՝ աջակցելու խաղաղ գործընթացին։ Եվրոպական հարթակը պաշտպանում է տարածաշրջանում իրական անվտանգությունը, վստահությունը և խաղաղությունը»,- ասել է Բերբոքը։

Read More
Հրթիռակոծվել է Սիրիայի արևելքում գտնվող ամերիկյան ռազմաբազան

Հրթիռակոծվել է Սիրիայի արևելքում գտնվող ամերիկյան ռազմաբազան

«Իրաքի իսլամական դիմադրություն» շիա շարժման ջոկատները վաղ առավոտյան հարձակվել են Դեր Զոր նահանգի Կոնիկո գազային հանքավայրի մոտ գտնվող ամերիկյան ռազմաբազայի վրա։ Ինչպես հայտնել է Al Mayadeen հեռուստաալիքը, այդ ուղղությամբ արձակվել է 15 հրթիռ, արդյունքում հարվածներ են հասցվել ռազմական շտաբին ու զինապահեստներին: Հեռուստաալիքի տվյալով՝ վիրավոր ամերիկացի զինվորականներին 10 ուղղաթիռով տեղափոխել են Իրաք, որտեղ գտնվում է հոսպիտալը։…

Read More
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգը խթանելու «շատ լավ հնարավորություններ» կան. Ալիև

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգը խթանելու «շատ լավ հնարավորություններ» կան. Ալիև

Ադրբեջանի նախագահ Ալիևը երկուշաբթի Բաքվում ընդունել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաումային։ Հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահը վստահեցրել է, որ Բաքուն աջակցում է Երևանի հետ խաղաղության պայմանագրի կնքմանը, խաղաղության կողմնակից է Հարավային Կովկասում և կարծում է, որ շատ լավ հնարավորություններ կան տարածաշրջանում խաղաղության օրակարգն առաջ մղելու համար: Նշվել է նաև, որ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը կարող…

Read More
Իսրայելական բանակը գրոհում է Արևմտյան ափի պաղեստինյան գյուղերը. Al Jazeera

Իսրայելական բանակը գրոհում է Արևմտյան ափի պաղեստինյան գյուղերը. Al Jazeera

Իսրայելական բանակը գրոհում է Ուրիֆ գյուղը, որը գտնվում է Հորդանան գետի արևմտյան ափի Նաբլուս քաղաքից դեպի հարավ-արևմուտք։ Այդ մասին հայտնում է  Al Jazeera հեռուստաալիքը։ Ըստ աղբյուրի՝ բախումներ են տեղի ունեցել պաղեստինցիների և իսրայելցի զինվորականների միջև, որոնք հարձակումներ և ձերբակալություններ են իրականացնում Ուրիֆում։ Բախումներ են գրանցվել նաև Արևմտյան ափի Ռամալլա քաղաքից արևմուտք գտնվող Բուդրուս գյուղում: Al…

Read More
Ռուսաստանը սեպտեմբերից հետո առաջին անգամ Կիևի ուղղությամբ բալիստիկ հրթիռներ է արձակել. BBC

Ռուսաստանը սեպտեմբերից հետո առաջին անգամ Կիևի ուղղությամբ բալիստիկ հրթիռներ է արձակել. BBC

«52-օրյա երկար դադարից հետո հակառակորդը վերսկսել է հրթիռային հարձակումները Կիևի վրա։ Հրթիռը չի հասել Կիև, հակաօդային պաշտպանության ուժերն ու միջոցները ոչնչացրել են այն մայրաքաղաքին մոտենալիս»,- ասել է Կիևի քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Պոպկոն՝ հավելելով, որ խոսքը «Իսկանդեր» բալիստիկ հրթիռի մասին է։ Այդ մասին տեղեկացնում է BBC-ն: Առավոտյան Կիևում պայթյուններ են տեղի ունեցել նույնիսկ օդային…

Read More