Ֆինլանդիան Ռուսաստանի հետ քաղաքական քննարկումներ չի անցկացնի արևելյան սահմանին տիրող իրավիճակի շուրջ. Օրպո
		25.11.2023 . Միջազգային

Ֆինլանդիան Ռուսաստանի հետ քաղաքական քննարկումներ չի անցկացնի արևելյան սահմանին տիրող իրավիճակի շուրջ. Օրպո 25.11.2023 . Միջազգային

Ֆինլանդիայի իշխանությունները մտադիր չեն քաղաքական քննարկումներ անցկացնել Ռուսաստանի հետ արևելյան սահմանին տիրող իրավիճակի շուրջ՝ հայտարարել է երկրի վարչապետ Պետերի Օրպոն: Ավելի վաղ Ֆինլանդիայի սահմանապահ ծառայությունը հայտնել էր, որ ֆիննական և ռուսական սահմանային լիազոր ներկայացուցիչները կանոնավոր հանդիպումներ են անցկացնում, սակայն բանակցությունները չեն հանգեցրել սահմանին իրավիճակը կայունացնող որոշման: Երկրի կառավարությունն ավելի վաղ հայտարարել էր, որ միգրացիայի հետ…

Read More

Լոնդոնում տասնյակ հազարավոր ցուցարարներ հակաիսրայելական բողոքի ակցիա են անցկացրել

Լոնդոնում տասնյակ հազարավոր ցուցարարներ հակաիսրայելական բողոքի ակցիա են անցկացրել: Քաղաքացիները կոչ են արել երկարաժամկետ հրադադար հաստատել Գազայի հատվածում: Reuters-ի տվյալով՝ Միացյալ Թագավորության մայրաքաղաքի ոստիկանությունը նախազգուշացրել է՝ բերման կենթարկեն ռասիստական կոչեր անող ցուցարարներին: Ըստ ԶԼՄ-ների՝ արդեն կան ձերբակալվածներ: Լոնդոնում հոկտեմբերի 7-ի էսկալացիայից ի վեր պարբերաբար զանգվածային ակցիաներ են տեղի ունենում: Ցույցեր են եղել նաև Ֆրանկֆուրտում:

Read More

Ադրբեջանում Ուկրաինայի դեսպանը Բաքվին շնորհակալություն է հայտնել ականազերծման սարք մատակարարելու համար

Ադրբեջանում Ուկրաինայի դեսպան Վլադիսլավ Կանևսկին շնորհակալություն է հայտնել Բաքվին՝ «Revival P» ականազերծման մեքենայացված սարք մատակարարելու համար: «Ադրբեջանն Ուկրաինա է մատակարարել «Revival P» ականազերծման մեքենայացված սարք: Այս մեքենան արտակարգ իրավիճակների պետական ծառայության սակրավորներին կօգնի իրականացնել ապաօկուպացված տարածքների հումանիտար ականազերծում»,- նշել է դիվանագետը X-ի իր միկրոբլոգում:

Read More
Զելենսկին Շվեյցարիայի նախագահի հետ քննարկել է ՌԴ ակտիվներից սառեցված եկամուտների օգտագործումը
		25.11.2023 . Միջազգային

Զելենսկին Շվեյցարիայի նախագահի հետ քննարկել է ՌԴ ակտիվներից սառեցված եկամուտների օգտագործումը 25.11.2023 . Միջազգային

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Կիևում ընդունել է Շվեյցարիայի նախագահ Ալեն Բերսեին: Հանդիպումից հետո Զելենսկին տեղեկացրել է, որ քննարկվել է հումանիտար ականազերծման հարցը, ՌԴ ակտիվներից սառեցված եկամուտների օգտագործումը, ինչպես նաև խաղաղության բանաձևը: «Բարձր ենք գնահատում այն օգնությունը, որը ցուցաբերում է Շվեյցարիան Ուկրաինայի ենթակառուցվածքային օբյեկտների վերականգնման համար։ Շնորհակալություն մեր պետության, մեր մարդկանց մարդասիրական աջակցության համար»,- նշել է…

Read More

ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությունը համապատասխանում է հանրակցության աշխարհաքաղաքական շահերին. Բերբոք

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը կարծիք է հայտնել, որ Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցությունը համապատասխանում է հանրակցության աշխարհաքաղաքական շահերին: «Ակնհայտ է, որ Ուկրաինան տեսանելի ապագայում կամրապնդի ԵՄ-ն»,- հայտարարել է Բերբոքը Կարլսրուեում «Կանաչների» դաշնային համագումարի ժամանակ։ Ուստի, նախարարի խոսքով, Եվրամիությունը ոչ միայն կշարունակի աջակցությունն Ուկրաինային, այլև կավելացնի այն: Բերբոքը նաև համոզմունք է հայտնել, որ Ուկրաինան ապագայում կդառնա…

Read More

Ռուսական ուժերը ռեկորդային թվով ԱԹՍ են արձակել Կիևի ուղղությամբ

Ուկրաինական կողմը հայտնել է, որ այս գիշեր ռուսական ուժերը ռեկորդային թվով անօդաչու թռչող սարքեր են արձակել: Հիմնական թիրախը եղել է Կիևը: Երկրի զինված ուժերի տվյալով՝ Ուկրաինայի երկնքում 50-ից ավելի սարք է խոցվել, այդ թվում՝ Սումիում և Չեռնիգովում: Էներգետիկայի նախարարությունը հայտնել է, որ Կիևում 120-ից ավելի հաստատություն և բնակելի շինություն հոսանքազրկվել է: Կան տուժածներ և ավերածություններ:…

Read More

ԱՄՆ-ը կարող է պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ՝ Ռուսաստանի հետ համագործակցության համար. Bloomberg

Ահաբեկչության դեմ պայքարի և ֆինանսական հետախուզության հարցերով ԱՄՆ ֆինանսների փոխնախարար Բրայան Նելսոնը հաջորդ շաբաթ կայցելի Թուրքիա՝ քննարկելու ռուսական կազմակերպությունների դեմ ամերիկյան պատժամիջոցները: Այդ մասին հայտնել է Bloomberg-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները: Գործակալության տվյալով՝ նա Թուրքիային կխնդրի հետևել ԱՄՆ պատժամիջոցներին ռուսական մի շարք կազմակերպությունների և ՀԱՄԱՍ-ի ֆինանսական գործունեության դեմ: Ավելի վաղ Վաշինգտոնը պատժամիջոցներ էր սահմանել մոտ մեկ…

Read More

Անկարայում ընթանում է ռուս-թուրքական միջկառավարական խառը հանձնաժողովի 18-րդ նիստը

Անկարայում ընթանում է Ռուսաստանի և Թուրքիայի առևտրատնտեսական համագործակցության հարցերով ռուս-թուրքական միջկառավարական խառը հանձնաժողովի 18-րդ նիստը: ТАСС-ի հաղորդմամբ՝ ռուսական պատվիրակությունը գլխավորում է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը, թուրքականը՝ առևտրի նախարար Օմեր Բոլաթը: Ակնկալվում է, որ բանակցությունների ավարտին պատվիրակությունների ղեկավարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:

Read More
Ռուսական ուժերը ռեկորդային թվով անօդաչու թռչող սարքեր են արձակել. թիրախավորվել է Կիևը
		25.11.2023 . Միջազգային

Ռուսական ուժերը ռեկորդային թվով անօդաչու թռչող սարքեր են արձակել. թիրախավորվել է Կիևը 25.11.2023 . Միջազգային

Ուկրաինական կողմը հայտնել է, որ այս գիշեր ռուսական ուժերը ռեկորդային թվով անօդաչու թռչող սարքեր են արձակել: Հիմնական թիրախը եղել է Կիևը: Երկրի Զինված ուժերի տվյալով՝ Ուկրաինայի երկնքում 50-ից ավելի սարք է խոցվել, այդ թվում՝ Սումիում և Չեռնիգովում: Էներգետիկայի նախարարությունից հայտնել են, որ Կիևում 120-ից ավելի հաստատություն և բնակելի շինություն հոսանքազրկվել է: Կան տուժածներ և ավերածություններ:…

Read More

Քննարկվել են զբոսաշրջության և բիզնեսի ոլորտներում հայ-հունական հարաբերությունները

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն Իտալիայում անցկացվող Զբոսաշրջության միջազգային ֆորումի շրջանակում հանդիպել է Հունաստանի Հանրապետության Զբոսաշրջության նախարարության զբոսաշրջային քաղաքականության և զարգացման գծով գլխավոր քարտուղար Միրոն Ֆլորիսի հետ։   Քննարկվել են երկկողմ հարաբերությունները զբոսաշրջության և բիզնեսի ոլորտներում։    

Read More

Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև հաստատվել են դիվանագիտական հարաբերություններ

Նոյեմբերի 24-ին Հայաստանի Հանրապետության և Սաուդյան Արաբիայի Թագավորության միջև ստորագրվել է դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրություն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն: Արձանագրությունը ստորագրվել է Աբու Դաբիում՝ ԱՄԷ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան Կարեն Գրիգորյանի և Սաուդյան Արաբիայի Թագավորության դեսպան Սուլթան բին Աբդալլահ Ալ-Լուայհան Ալ-Անկարի կողմից: Հիշեցնենք, որ անկախացումից ի վեր Երևանն ու Էլ Ռիադը դիվանագիտական հարաբերություններ…

Read More

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։   Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը։   Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։   Վարորդներին խորհուրդ է…

Read More

Մհեր Գրիգորյանն այցելել է ԵԱՏՄ երկրների ԺՏՆՑ տաղավարները

Նոյեմբերի 24-ին Մոսկվայում ԵՏՀ խորհրդի նիստի շրջանակներում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը գործընկերների հետ այցելել է ԵԱՏՄ երկրների Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդես (ԺՏՆՑ) տաղավարները։ Այս մասին տեղեկանում ենք փոխվարչապետի գրասենյակից:

Read More

Չինաստանի, Ճապոնիայի և Կորեայի ԱԳՆ ղեկավարները կքննարկեն համագործակցության կոնկրետ նախաձեռնություններ

Հարավկորեական Բուսան քաղաքում նոյեմբերի 26-ին տեղի կունենան Չինաստանի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների բանակցությունները: Կքննարկվեն Պեկինի, Տոկիոյի և Սեուլի համագործակցության կոնկրետ նախաձեռնություններ: Վան Իի, Յոկո Կամիկավայի և Պակ Չինի եռակողմ հանդիպման մասին հայտնել է Կորեայի Հանրապետության ԱԳՆ-ն: Նման ձևաչափով արտգործնախարարների բանակցություններն առաջին անգամ տեղի են ունեցել 2007 թվականին։ Եռակողմ գագաթնաժողովներ չեն անցկացվել…

Read More

Ռուսաստանի գլխավոր խնդիրը Ուկրաինայի չեզոք կարգավիճակն էր. Արախամիան մանրամասներ է ներկայացրել

2022 թվականի գարնանը Ռուսաստանը խոստացել էր ավարտել լայնամասշտաբ պատերազմն Ուկրաինայում, եթե Կիևը համաձայնի հրաժարվել ՆԱՏՕ-ին անդամակցելուց։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի Գերագույն ռադայի «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան «1+1»-ի հետ հարցազրույցում։ Նրա խոսքով՝ Մոսկվայի գլխավոր խնդիրն Ուկրաինայի չեզոք պետության կարգավիճակի ստանձնումն էր: Արախամիան բացատրել է, թե ինչու է Կիևը մերժել այդ առաջարկը: «Նախ՝ դրան…

Read More

Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը ազատ են արձակել տասնյակ պատանդների

ՀԱՄԱՍ-ը բաց է թողել գերիների առաջին խմբին: Գազայի հատվածից Իսրայել է մեկնել 24 պատանդ, այդ թվում՝ կանայք, երեխաներ, օտարերկրյա քաղաքացիներ, նրանք տեղափոխվել են հիվանդանոցներ՝ հայտնում է Իսրայելի առողջապահության նախարարությունը։ Հրեական պետությանը փոխանցված պատանդների թվում ԱՄՆ քաղաքացիներ չկան: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարծիք է հայտնել, որ Գազայի հատվածում հրադադարի երկարաձգման իրական հնարավորություն կա: Նա կոչ է…

Read More